😲Ահա թե ինչպիսին է աշխարհի ամենափոքր տունը՝ ընդամենը 2 մ² մակերեսով:👇
Ամերիկացի դիզայներ Լևի Քելլին կառուցել է 1,8 մ² մակերես ունեցող տուն։ Թվում է թե, ի՞նչ կարող է տեղավորվել այդտեղ։ 😵💫Սակայն, այդ փոքր տարածքում բավականին շատ բան է տեղավորվել՝ քնելու տեղ, երեք տեղանոց նստարան, որը հոսում է դեպի փոքրիկ խոհանոցի պահարան: 🏡Տունն ունի նաև ջրատաքացուցիչ, ֆիլտրացիոն համակարգ, խմելու և կեղտաջրերի տարաներ, պոմպ, մինի սառնարան, օդափոխիչ և պահեստավորման դարակներ։ Տանիքին տեղադրված են երկու արևային մարտկոցներ։
Տեսնենք, արդյո՞ք այնտեղ կարելի է տեղավորվել։ (Բոնուս՝ տեսանյութ)👇

Դիզայներ Լևի Քելլին հայտնի է իր յուրահատուկ տներով, և սա դրանցից մեկն է։ Փորձելով սահմանել համաշխարհային ռեկորդ՝ Քելլին նախագծել է հանգստի համար նախատեսված մի տուն, որի մակերեսը ընդամենը 1,8 մ² է։
Սա լավ տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են բնության մեջ հանգստանալ, քանի որ տունը ունի անիվներ և հնարավոր է այն միացնել մեքենային ու տեղափոխել։ Միկրոտունը դիզայներին արժեցել է 5000 դոլար։
Թվում է թե, ի՞նչ կարող է տեղավորվել այդտեղ։ Սակայն, այդ փոքր տարածքում բավականին շատ բան է տեղավորվել՝ քնելու տեղ, երեք տեղանոց նստարան, որը հոսում է դեպի փոքրիկ խոհանոցի պահարան:

Տունն ունի նաև ջրատաքացուցիչ, ֆիլտրացիոն համակարգ, խմելու և կեղտաջրերի տարաներ, պոմպ, մինի սառնարան, օդափոխիչ և պահեստավորման դարակներ։ Տանիքին տեղադրված են երկու արևային մարտկոցներ։
Սնունդ կարելի է պատրաստել փոքրիկ շարժական էլեկտրական վառարանի վրա։ Եթե թվում է, որ այստեղ օրինակ՝ բանջարեղեն կտրելու տեղ չկա, ապա դա կարելի է անել՝ ծածկելով լվացարանը սեղանի մակերեսով։
Քնելու տեղը գտնվում է վերևում՝ ծալովի դարակում, թեև հասնելը հեշտ չէ։ Որպեսզի պառկել, պետք է կանգնել խոհանոցի պահարանի վրա և փորձել չխցկվել տախտակի ու պատի միջև․ դիզայները խոստովանում է, որ տան ստեղծման ժամանակ մոռացել է այս պահը հաշվի առնել։

Ներսում միակ բացակայողը զուգարանն է։ Այն, ինչպես և ցնցուղը, գտնվում է դրսում և պահվում է տան հետևի պատի հատուկ խցիկում։ Փոխարենը, շարժական կենսաբանական զուգարանը կարելի է տեղադրել և օգտագործել ցանկացած գեղատեսիլ վայրում։
Ցնցուղը ամրացված է դիմային պատին, այնպես որ լվացվելն էլ տեղի է ունենում դրսում․ այս տունով ճամփորդելը հատկապես հարմար է ամռանը։