Փայլուն զգեստներ,շքեղ տորթ ու հայտնի երգիչներ. բացառիկ կադրեր`Սամվել Ալեքսանյանի կնոջ ծննդյան 50-ամյակից🥳
Շողերինա Մկրտչյանի 50-ամյակի առթիվ տեղի ունեցած տոնական միջոցառումն այս տարի դարձավ մի հիշարժան և շքեղ իրադարձություն։ 🤩 Մանրամասներն ու տեսանյութը՝ առաջին մեկնաբանության մեջ👇

Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը նշում էր այս կարևոր առիթը՝ կազմակերպելով հիասքանչ խնջույք Դվին ռեստորանային համալիրում։
Կազմակերպված միջոցառումը համեմված էր ճաշակով ընտրված դեկորացիայով, հրաշալի երաժշտությամբ և հիանալի հյուրերով։

Միջոցառմանը մասնակցում էին հայկական շոու բիզնեսի լավագույն ներկայացուցիչները՝ Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Սարոն, Արման Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը և շատ այլներ, ովքեր իրենց ներկայությամբ բարձրացրեցին տրամադրությունը։
Երեկոյի ընթացքում, հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը վառ ներկայություն էին ապահովվում և տոնական միջոցառմանը համատեղ տալիւս էին անմոռանալի տպավորություններ։

Այն, որ միջոցառմանը նշվում էր Շողերինայի 50-ամյակը, դարձավ ոչ միայն նրա, այլև բոլոր հյուրերի համար կարևոր ու ջերմ պահ, քանի որ տոնական երեկոյին հայտնվեցին հնչեղ անակնկալներ՝ շքեղ ծաղիկներով, մեծ չափի տորթով, հրավառությամբ և հանդիսատեսի ուրախության համար կազմակերպված կենդանի կատարումներով։
Կենսուրախ և պերճաշուք այս միջոցառումից առաջ, կեսգիշերին, Շողերինա Մկրտչյանին մեծ անակնկալ էին մատուցել ընտանիքի անդամները։ Նրա ծննդյան առթիվ հրավառություն էին կազմակերպել, նվիրել շքեղ ծաղիկներ ու տորթ։
Իսկ ամենաանսպասելին երգիչներն էին, ովքեր կեսգիշերին, բակում իրենց կենդանի կատարմամբ շնորհավորել էին նրան։