Պիցցա սիրում են բոլորը սակայն պատրաստել շատ քչերը կարող են. Ահա պիցցայի խմորի միակ ճիշտ բաղադրատոմսը

Պիցցան իտալական խոհանոցի այցեքարտային սննդատեսակ, որն իրենից ներկայացնում է շրջանաձև հաց՝ ծածկված պոմիդորի սոուսով, պանրով կամ այլ բաղադրիչներով։ Համարվում է աշխարհի հայտնիագույն ուտեստներից մեկը։

Պիցցայի հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը որտեղ Իտալիայի թագուհի Մարգարիտայի այցի ժամանակ նրան հյուրասիրել էին վերին մասում տարբեր սննդատեսակներով հարուստ տափակ հաց։ Սովորաբար պիցցայի վրա ընդգծվել է Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։

Պիցցա սիրում են շատերը, սակայն այն լավ պատրաստել ոչ բոլորն են կարողանում: Պիցցայի պատրաստման կարևորագույն մասը հենց խմորն է, նրանից էէ կախված ողջ գործընթացը:

Եվ ասյպես ներկայացնում ենք պիցցայի խմորի պատրաստման հեշտ և համեղ տարբերակ.

Բաղադրատոմս

250մլ գոլ ջուր

450գ ալյուր

10գ խմորիչ

աղ

շաքար

2 ճաշի գտալ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Ամանի մեջ լցրեք ջուրը, խմորիչը, աղն ու շաքարը, այնուհետև 250գ ալյուրը, ձեթը և լավ խառնեք:Այնուհետև ավելացրեք մնացած ալյուրը, խծառնեք մինչև կստացվի փափուկ ոչ կպչուն խմոր:

Խմորը թողեք 60 րոպե:

Խմորը բացեք ըստ ձեր ցանկության՝ կլոր կամ քառակուսի, կախված նրանից, թե ձեր ջեռոցն ինչպիսին է և վրան լցրեք ձեր նախընտրելի բաղադրիչները:

Շատ կարևոր է նաև պանրի ընտրությունը, որ պետք է հալվող լինի:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ