Ինչպես պատրաստել իսկական իտալական պաստա. Այն շատ հեշտ է ու անմահական համ ունի

Պաստան կամ մակարոնեղային հիմքը իտալական խոհանոցի հիմքն են: Իհարկե, եթե խոսքը պինդ ցորենի  բարձր որակի արտադրանքի մասին է:

Մեզ մոտ շատ քչերն են կարողանում պաստա պատրաստել: Եփում են սպագետտի, վրան քերում են պանիր ու ավելացնում կետչուպ…ահա այսպես ու վերջ: Իսկ գիտեք, որ ձեր պատրաստածը ոչ մի կապ չունի իտալական խոհանոցի հետ:

Իտալացիները միշտ պաստան անում են սուոսով՝ կաթնային կամ տոմատային հիմքով, որին ավելացնում են միս, պանիր ու կանաչի: Եվ դա կարելի է սովորել:

Այսօր  ցույց կտանք, թե ինչպես կարելի է պատրաստել  Բոլոնեզ:

Բաղադրիչներ

300 գ սպագետտի

300գ աղացած միս

1 հատ սոխ

2-3 սխտորի գլխիկ

200 գ հալվող պանիր

3թ.գ տոմատի մածուկ

½ կապ կանաչի

Բուսական յուղ

Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Եփել սպագետտին: Կտրատել սոխը, տապակել,  վրան ավելացնել աղացած միսը, ողնել մինչև եփվի միսը: Այնուհետև ավելացնել պանիրը և պահել այնքան, մինչև հալվի:

Այնուհետև հերթով ավելացնում ենք մյուս բաղադրիչները: վերջում լցնում ենք կտրատած կանաչին: Երբ սուսն արդեն պատրաստ է, լցնում ենք սպագետտիի վրա և մատուցում:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ