Հյութեղ ու համեղ ուտեստ կարտոֆիլով դդմիկով ու տոմատի մածուկով

Առաջարկում ենք պատրաստել կարտոֆիլով, դդմիկով ու լոլիկով ուտեստ, որը համեղ ու հյութեղ է ստացվում տոմատի սոուսով: Այս անուշահոտ ու շատ նուրբ ուտեստը կզարմացնի թե ընտանիքի անդամներին, և թե՛ հյուրերին:Այս ուտեստն իդեալակն տարբերակ է թե՛ ամառային, թե աշնանային  ճաշացանկի համար:

Բաղադրիչներ

Կարտոֆիլ-700 գ

Դդմիկ — 350 գ (2 հատ)

Լոլիկ-300 գ (2 հատ)

Սոխ-100 գ (1 հատ)

Քերած պանիր-100 գ

Տոմատի սոուս-250 գ

Թթվասեր յուղայնությամբ 10% — 150 գ

Ձու-2 հատ

Աղ-համտեսել

Սև պղպեղ ‘ ըստ ճաշակի

Պղպեղ քաղցր աղացած-0,25 ճ.գ

Բուսական յուղ-45 մլ (3 ճաշի գդալ)

Մաքրում ենք սոխը, կտրատում ենք փոքր խորհանարդներով: Թավայի մեջ լցնում ենք 2թ.գ բուսական յուղ, լցնում ենք սոխը և տապակու 2-3 րոպե՝ միջին կրակի վրա: Հետո վերցնել կրակի վրայից:

Մաքրել կարտոֆիլը. Դդմիկի երկու կողմերից կտրատել: Միացնել ջեռոցը և դնել 180 աստիճանի վրա:

Կարտոֆիլը ամենամանր քերիչով քերել:Թողնել, որպեսզի միջից ջուրը դուրս գա: Այդ նույն ձևով նաև դդմիկը քերել և ավելորդ հեղուկը հանել:

Լոլիկը կտրատել կոր:

Ամանի մեջ լցնել երկու ձուն, վրան ավելացնել թթվասերը, աղը, աղացած պղպեղը:

Խառնել այն,մինչև միասեռ դառնա:

Ֆորմայի մեջ քսել բուսական յուղ, վրան լցնել քերած կարտոֆիլի կեսը, վրան ցանել համեմունքները: Վրան ավելացնել դդմիկի կեսը, դարձյալ վրան լցնել համեմունքներ: այնուհետև դարձյալ կարտոֆիլ, դդմիկ համեմունքներ:

Վերջում ավելացնում ենք սոխը, կտրատած լոլիկը, վրան քերած պանիրը, տոմատի սոսւը և թթվասերով սուսը և դնում ձեռոցը:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ