Ես քեզնից սեր մուրացողներից չդարձա. Դերասանուհի Թամարա Գևորգյանի հուզիչ գրառումը

Դերասանուհի Թամարա Գևորգյանը շատ հուզիչ  գրառում է կատարել ինսթագրամյան իր էջում, որին կցել է շատ գեղեցիկ լուսանկար:

Ես քեզնից սեր մուրացողներից չդարձա…
Սեր խնդրողներից չդարձա,սեր պահանջողներից չդարձա:
Չնկարվեցի հետդ…
Ես քեզնից ընթրիքներ չպահանջեցի,չնախաճաշեցի քեզ հետ:
Ես կամ հայտնվեցի լուսաբացին,կամ չմնացի մինչև լուսաբաց,
Ես քեզ տեղը տեղին չիմացա,ես քեզ ինչպես հարկն է չսիրեցի…
Ես ծնողներիդ չիմացա,չուզեցա,որ ընկերներդ իմանան ինձ:
Ես քեզ երկար դիմացա …

Մի քանի տարի առաջ Թամարան իր հարցազրույցներից մեկում խոսել էր իր ընտրյալի մասին: Նշել, որ սիրելիի անունը  Տիգրան է, ով ընդանհրապես կապ չունի իր մասնագիտության հետ: Վերջինս  ունի Production, որը կոչվում է «Marley production», որը զբաղվում է փայտյա իրերի դիզայնով և արտադրությամբ:

Նա նաև ավելացրել էր, որ Տիգրանը   լավ է վերաբերվում իր մասնագիտությանը և ոչ մի արգելք չի դնում իր առջև:

Հիշեցնենք, որ 2021-ին Թամարա Գեւորգյանը  ավտովթարի էր ենթարկվել: Դերասանուհին արդեն 2 վիրահատություն է տարել:

«Ուրիշի կյանքը հեշտ է թվում մեր աչքերում: Առանց ապրելու որոշում ենք ճիշտն ու սխալը: Կարողանում ենք միանգամից բարձունքում հայտնվել, դառնալ լավ մարդ, բայց … ուրիշի փոխարեն: Դա է մեր միակ սխալը. քննադատում ենք, իսկ, երբ մեկը համարձակվի խցկվել մեր կյանք` կհոշոտենք: Դե մերն ամենաբարդ կյանքն է, որ եղել է երբևէ.. Չէ՜ սիրելիս, բոլորն էլ դժվարությամբ են առաջ շարժվում, իսկ եթե չես ուզում մարդիկ խառնվեն քո կյանքին, ուրեմն ինքդ քեզ թույլ մի տուր օրդ լցնել ուրիշի ապրածով»,-իր հրապարակումներից մեկում գրել էր Թամարան:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ