😵💫Կանգնած էի ընտրnւթյան առաջ՝ կա´մ պիտի բաժանվեինք, կա´մ… 😲 Ինչ էր եղել Սամվել Թnփալյանի nւ կնnջ միջև 👇
Երեկ HerMine Dialog-ի հյուրերն էին Սոնա և Սամվել Թոփալյանները։
Անդրադառնալով իրենց հարաբերություններին՝ զույգը կիսվել է մի շարք կարևոր դրվագներով, որոնք ապրել են միասին՝ 12 տարի համատեղ կյանքից հետո։ Նրանք խոսել են իրենց ամենածանր էտապի մասին ու մանրամասնել այն, թե ինչ խնդիրներ են հաղթահարել։

«Արմենի ծնվելուց հետո ես ունեի դեպրեսիա, բայց ոչ ոք դա լուրջ չի ընդունել։ Սամվելը չի արտահայտում իր էմոցիաները, նույնիսկ եթե կարեկցում է կամ հետաքրքրված է իմ վիճակով, չի երևում։ Դժվար էր, որովհետև ես հակառակն եմ»,- հումորով պատասխանեց Սոնան՝ Սամվելի կողմը ցույց տալով։ Սամվելը խոսեց այդ մասին և բացատրեց՝
«Կարծես ես էլ զբաղված էի իմ խնդիրներով ու փորձում էի դրանք լուծել։ Մասնագիտությանս մեջ շատ այլ կերպ եմ մտածում, ավելի էմոցիոնալ եմ։ Այնպես չէ, որ տղամարդն անտարբեր է, ուղղակի նա էլ ունի իր խնդիրները»։
Այնուհետև Սոնան խոսեց այն մասին, թե ինչու չի պարում մեծ բեմերում։
«Սամվելի մատը խառն է, որ ես մեծ բեմերում չեմ պարում»,- ասաց նա և բացատրեց՝ ինչպես է համակերպվել դրան։

«Իրականում չեմ համակերպվել, բայց կանգնած էի ընտրության առաջ՝ կա´մ պետք է բաժանվեինք, կա´մ… Ես ընտրեցի ընտանիքս։ Մի փոքր չափազանցրի, բայց նա ինձ մի քիչ «խաբխբելով» արեց, որովհետև ես որոշել էի ընդունվել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ պարարվեստի բաժին»։
Այս դրվագներն ու անկեղծ խոսքերը ցույց են տալիս, որ զույգը տարբեր դժվարություններ է հաղթահարել ու փորձել համատեղ իրար հետ առաջ գնալ, անկախ դրանցից։
Ամբողջական հաղորդմանը կարող եք հետևել ստորև․