😲«Սա նույն մարդը չի կարող լինել»․ Այս կնոջ մեյքափային կերպարանափոխությունը բուռն բանավեճեր է սկսել համացանցում👇
Քլոե Ֆաունթինը սոցիալական մեդիայի կոնտրովերսիա է առաջացնում դիմահարդարման փոփոխությունների շարքով, որտեղ նա կախարդական կերպով փոխում է իր կնճռոտ և ցածրացած մաշկը հարթ և շողշողացող գեղեցկության:

Նրա 514,000-ից ավելի հետևորդները բաժանվել են երկու խմբի, թե արդյոք նրա վիրուսային տեսանյութերում նա պատկերված է առանց ֆիլտրերի և ուղղակի դիմահարդարման կախարդ է, թե նա պարզապես օգտագործում է ծերացնող ու երիտասարդացնող ֆիլտրեր, որպեսզի խաբի TikTok-ին։
«Ես սիրում եմ կոնտրովերսիա ստեղծել», — ասել է Ֆաունթինը ծիծաղելով և չի բացահայտել իր իսկական տարիքը:
«Ես փորձում եմ գաղտնիություն ստեղծել, որովհետև դա է, ինչն ինձ հետևորդներ է բերում իմ էջում: Դա իմ նպատակն է, որովհետև ցանկանում եմ լինել ինտերնետային անձնավորություն»:

Ֆաունթինը, ով ապրում է Դետրոյթում, Միչիգանի և Օնտարիոյի սահմանի վրա, նույնպես մերժել է հաստատել, թե արդյոք նա իր «նախքան» և «հետո» դիմահարդարման վիդեոների միակ աստղն է՝ որոնցից մի քանիսը հավաքել են 1.9 միլիոն դիտում, թե դիմում է ինչ-որ հնարքների:
«Երբ հասնեմ միլիոն հետևորդների, կբացահայտեմ, թե դա իսկապես ես եմ, թե edits եմ անում մայրիկիս կամ ինչ-որ մեկի», — ասել է նա:

«Ես նախկինում դիմահարդարման վիդեոներ եմ ստեղծել, բայց ոչ ոք չէր դիտում, այնպես որ ջնջեցի դրանք անցյալ տարի», — ավելացրել է նա:
Մինչ նա գաղտնիության շղարշով է պատում իր անձն ու գաղտնիություն ստեղծում, օգտատերերը բանավիճում ու մի շարք մեկնաբանությնուններ են թողնում նրա վիդեոների տակ։

«Ես ոչ թե չարություն եմ ուզում անել, այլ ուղղակի չեմ հավատում, որ սա նույն մարդն է», — գրել է հետևորդներից մեկը:
«Մայր, իսկ հետո դուստր. այլ կերպ չի կարող լինել», — գրել է մեկ ուրիշ։
Կան նաև նրան հավատացող օգտատերեր , ովքեր նմանատիպ մեկնաբանություններ են թողնում. «Վայ, դու մեծ դիմահարդարում ես անում» և «Սա հաստատ նույն մարդն է: Գեղեցիկ մինչև և հետո»։
Ֆաունթինը ասում է, որ շնորհակալ է:
«Ես ուրախ եմ, որ որոշ մարդիկ թողնում են դրական մեկնաբանություններ: Ես չեմ փորձում ոչ մեկին խաբել կամ հիմարի տեղ դնել»:
«Ես պարզապես ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ դուք ցանկացած տարիքում կարող եք գեղեցիկ փոփոխություններ անել ձեզ վրա»:
@chloewaterz This is how i face my tapes #facetape #agebackwards #lifehack #facelift ♬ Too Good — Drake