🔥 😱Հրդեհի ծուխն ու տեսարանը վախեցնող էր… ԱՄՆ-nւմ բնակվող հայ հայտնիները ներկայացրել են ինչ վիճակnւմ են հիմա👇

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Քալիֆորնիայի անտառային հրդեհներն արդեն մոխրացրել են ավելի քան 1262 հեկտար տարածք, ստիպելով ավելի քան 30,000 բնակչի տարհանվել։
Լոս Անջելեսի հայկական համայնքի համար կորուստները հատկապես ցավալի են․ ամբողջությամբ այրվել է Սահակ Մեuրոպ հայկական դպրnցը, որը մեծ նշանակություն ուներ համայնքի կրթական և մշակութային կյանքում։ Բացի այդ, հարյուրավոր հայ ընտանիքներ կnրցրել են իրենց տներն nւ բիզնեuները։

Հայ հայտնիները, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, սոցցանցերում հայտնել են իրենց ապահով լինելու մասին, բայց նաև կիսվել են իրենց անհանգստությամբ։ Երգիչ Արմենչիկը նշել է, որ հրդեհի ծուխն ու տեսարանը վախեցնող էին, երբ ընտանիքի հետ գտնվում էին թռիչքի մեջ։
Դերասանուհի Աննա Մանուչարյանը, թեև ապահով է, խոստովանել է, որ ազդանշանների անընդհատ հնչյունները խիստ նյարդայնացնում են։ Հրաչ Մուրադյանը, Մերի Մակարյանն ու Էմմա Շաբոյանը հրապարակել են տեսանյութեր՝ ներկայացնելով իրավիճակը։
Հրդեհը, որն արդեն անվանում են «Պալիսադեսյան հրդեհ», դեռևս անկառավարելի է քամու ուժգնության պատճառով, որը հասնում է 60 մղոն ժամ։
Տարհանման նախազգուշացումներ են տրվել մի քանի գոտիների, իսկ տեղական իշխանությունները հորդորում են բնակիչներին պատրաստ լինել արագ հեռանալու։ Westwood Recreation Center-ում ստեղծվել է ապաստարան տուժածների համար, որտեղ տրամադրվում են անհրաժեշտ ռեսուրսներ։

Պաշտոնյաները կոչ են անում բնակիչներին հետևել տարհանման հրահանգներին և տեղյակ լինել իրավիճակի փոփոխություններին։
Կալիֆորնիայի այս աղետը ոչ միայն բնապահպանական, այլ նաև սոցիալական և համայնքային մարտահրավեր է՝ ընդգծելով հրդեհների դեմ պայքարի կարևորությունը։