Արամ Մելիքյանի մայրիկն հրապարակում է արել և պատասխանել Էլիզին քննադատողներին

🧐Արամ Մելիքյանի մայրիկն հրապարակում է արել և պատասխանել Էլիզին քննադատողներին👇

Հայտնի շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանի ընտանիքը մշտապես վայելում է հանրության ջերմ վերաբերմունքը։

Արամ Մելիքյանը էլ վերջերս հայտնել էր, որ դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, որոշել է տեղափոխվել և սկսել ինքնուրույն կյանք։

Արամ Մելիքյանը նշել է, որ Էլիզը իր հետ անկեղծ զրույցում հայտնել է՝ պատրաստ է մտնել կյանքի նոր փուլ և փորձել ապրել ինքնուրույն։

Ծնողներ Արամն ու Լիլիթը հարգանքով են ընդունել դստեր այդ որոշումը՝ հաշվի առնելով նրա տարիքային հասունությունը և ինքնուրույնության ձգտումը։

Այս լուրը հանրության կողմից տարբեր կերպ է ընկալվել ու բուռն քննարկումների առիթ դարձել։ Ոմանք քննադատորեն են վերաբերվել, այդ քայլին, ոմանք խրախուսել Էլիզին։

Այս քննարկումներին ի պատասխան գրառում է արել նաև Արամ մելիքյանի մայրիկը՝ տիկին Մանեն։ Նա ինստագրամյան իր էջում գրել է․

«Երեք տարի առաջ մեր անուշիկ Էլիզիկն այսպես եկավ մեր ընտանիք։ Ես շատ ուրախ եմ, որ մեր աղջիկն այս երեք տարիներում կարողացավ այնքան աճել, իր վրա աշխատել, կայանալ և զարգանալ, որ կարող է իր հաջորդ քայլերն ինքնուրույն, սակայն ծնողների հսկողությամբ իրականացնել։

Ուզում եմ բոլոր փորձություններն իմ աղջիկը պատվով անցնի, ուզում եմ, որ նրա կյանքում խոչընդոտներ քիչ լինեն, նա արդեն իսկ բավականին տեսել և հաղթահարել է։

Եվ զարմանում եմ այն մարդկանց վրա, հատկապես կանանց, որ ավելորդ, չար մեկնաբանություններ են թողնում, փոխարեն, ուղղակի կարող են լիքը գեղեցիկ մաղթանքներ հղել։

Ւմ աղջիկ, քո ընտրած բոլոր որոշումներում մենք միշտ կողքիդ ենք, ուզում եմ հաջորդիվ որոշումներում միշտ հաջողես😘😘😘😘😘»

 

Գնահատականը
( 20 оценок, среднее 4.3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ