«Չամուսնացա, որովհետև մարդը պետք է մտներ ոչ միայն իմ,այլև աղջկաս կյանք».Անուշիկ Առաքելյան

Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանն օրերս հյուրընկալվել էր LIFEROOM հաղորդմանը, որտեղ նա անկեղծորեն պատմեց իր կյանքի, աշխատանքի և անձնական փորձառությունների մասին։

Հաղորդման ընթացքում նա անդրադարձավ ոչ միայն իր կարիերային, այլև մայրության բարդություններին, իր տեսակին ու ուժին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած գործնական հարաբերություններին։

Անուշիկը պատմեց, որ 2015 թվականին աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ Էդգար Ավագյանի հրավերով՝ որպես հաղորդավար։ Ժամանակի ընթացքում նրան առաջարկվեց ստանձնել ծրագրի ղեկավարի պաշտոնը, իսկ 2021-ին ներկայացրեց նոր նախագիծ։

Հենց այդ ժամանակ էլ հանդիպեց Գագիկ Ծառուկյանին, և նրանց համագործակցությամբ վերագործարկվեց հեռուստաընկերության առավոտյան ծրագիրը։

Նա ընդգծեց, որ իրենց շփումը միշտ եղել է բացառապես գործնական, իսկ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնն ստանձնելու առաջարկը ստացել է անսպասելի ու շատ արագ։

Անուշիկն առանձնահատուկ շեշտեց իր ուժեղ բնավորությունը, նշելով, որ շրջապատը նրան միշտ այդպես է ընկալել, և ինքն էլ իրեն այդպիսին է համարում։ Սակայն նրա ամենամեծ «թույլությունը» իր դուստրն է, որի հանդեպ նա դրսևորում է թե՛ մայրական խստություն, թե՛ անսահման նվիրվածություն։

Թեև նրանք հաճախ շփվում են հավասարը հավասարին, վերջնական որոշումները միշտ մնում են Անուշիկի պարտականությունը, իսկ դուստրը ընդունում է մոր խոսքը առանց առարկելու։

Անձնական կյանքի մասին խոսելիս դերասանուհին անկեղծորեն խոստովանեց, որ ամուսնալուծությունը նրա համար դժվար չէր։

Նրա համոզմամբ, երբ հարաբերությունները վերածվում են «դժոխքի», դրանցից դուրս գալը դառնում է միակ ճիշտ որոշումը։ Այսօր նա ապրում է խաղաղ ու հավասարակշռված կյանքով, հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին։

Ամբողջական տեսանյութն ու հարցազրույցը ստորև․

Գնահատականը
( 8 оценок, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ