Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է․ Հայտնի է դարձել ինչ առողջական խնդիրներ է ունեցել նա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է․ 🙏 Հայտնի է դարձել ինչ առողջական խնդիրներ է ունեցել նա 🥹 👇

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վատիկանի պաշտոնական աղբյուրները։

Հայտարարության համաձայն, Վատիկանի կամերլենգո, կարդինալ Քևին Ֆարելը երկուշաբթի առավոտյան տեղեկացրել է, որ պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկանում։

Նա նշել է, որ «Այս առավոտ ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջ և Նրա Եկեղեցու ծառայությանը։»

Ֆարելը շարունակել է, որ պապը մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և համընդհանուր սիրով, հատկապես ամենաաղքատների և ամենամարգինալացվածների հանդեպ։

Պապ Ֆրանցիսկոսը 88 տարեկան էր։ Փետրվարին նա բուժման էր ենթարկվել Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ բրոնխիտի պատճառով, սակայն այնտեղ նրան նաև թոքաբորբ է հայտնաբերվել։

Հիվանդանոցում անցկացրած հինգ շաբաթների ընթացքում նա տառապել է չորս շնչառական ճգնաժամերից, որոնցից երկուսը լուրջ սպառնալիք են եղել նրա կյանքին։

Մարտի 23-ին դուրս գրվելուց հետո Պապը միայն մեկ անգամ է հրապարակավ հայտնվել, սակայն շարունակել է կատարել սահմանափակ պարտականություններ՝ ընդունելով հյուրեր, այդ թվում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Զատկի պատարագը, որ տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում, չկատարվեց Պապի մասնակցությամբ, այն մատուցեց կարդինալ Անջելո Կոմաստրին։

Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ