Սիսեռով այս ապուրը տարածված է Մարոկկոյում. Այն իսկապես շատ համեղ է

Այսօր կներկայացնեք շատ համեղ ապուր, որը պատրաստում են Մարոկկոյում: Այն իսկապես հագեցնում է, առողջարար է իր բաղադրիչների հաշվւն: Այն կարող եք պատրաստել որպես շատ ջրիկ ապուր կամ էլ ավելի չոր՝ որպես մակարոնների վրա ավելացնելու:

Սիսեռ ուտելով կհարստացնեք օրգանիզմը 80 սնննդարար նյութերով։

Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում:

Սիսեռ պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր: Այն, ինչպես և մյուս լոբազգիները, անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում:

Սիսեռը հանքային նյութերի, օրինակ, մոլիբդենի հիանալի աղբյուր է:

Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է:

Բաղադրիչներ

տաք բանջարեղենային արգանակ – 600 մլ,
պահածոյացված սիսեռ – 400 գ,
տոմատի խյուս սխտորով – 400 գ,
պահածոյացված խոշոր  լոբի – 100 գ,
նեխուր – 2 ցողուն,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
չաման – 2 թ. գդ.,
կիտրոնի հյութ և կեղև,
մաղադանոս կամ համեմ

Պատրաստման եղանակը

Պահածոյացված սիսեռն ու լոբին քամել: Սոխն ու նեխուրը մանր կտրատել:

Բուսայուղը տաքացնել մեծ կաթսայի մեջ, սոխն ու նեխուրը տապակել երկու րոպե: Ավելացնել չամանը, մի քիչ էլ այդպես տապակել:

Կրակն ուժեղացնել, արգանակն ավելացնել, խառնել տոմատն ու սիսեռը, աղ, պղպեղ ցանել:

 

Տասը րոպե եփել, ավելացնել լոբին, եփել ևս հինգ րոպե: Ավելացնել կիտրոնի կեղևն ու հյութը, կանաչի լցնել:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ