Աշնան համը. Դդումով այս ապուր-կրեմը կամրապնդի ձեր իմունիտետը

Այս սեզոնի համար առաջարկում ենք պատրաստել դդումով ապուր:

ժամանակն է  պատրաստել ուտեստ, որն առողջարար է, և բոլորին հասանելի:

Ի դեպ, դդումը նպաստում է մեր իմունային համակարգի ամրապնդմանը և բարելավում է մարսողությունը:

Բաղադրիչներ

Մաքրած դդում-600գ

Բուսական յուղ-70գ

Սերուցք-50գ

Ջուր կամ բանջարեղենային արգանակ-1.5լ

Տանձ-130գ

Կոնյակ-10մլ

Աղ, շաքար, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Թարմ դդումը մաքրում և կտրատում ենք: Մաքրում ենք տանձը և կտրատում խորհանարդներով: Կաթսան դնում ենք կրակի վրա և թողնում ենք տաքանա, որից հետո լցնում ենք 20գ  բուսական յուղ և թողնում մի փոքր տապակվի: Կաթսայի մեջ ավելացնում ենք դդումն ու կոնյակը, լցնում  ենք արգանակը կամ ջուրը:

Ջուրը պետք է ամբողջովին ծածկի դդումը: Այդ ամենից հետո ավելացնել տանձը: Այն պետք է եփել 30-40 րոպե դանդաղ կրակի վրա: Որից հետո ավելացնում եք աղ, շաքարավազ կամ պղպեղ՝ ըստ ցանկության:

Մատուցելուց առաջ վրան  սերուցք ավելացնել և բուսական յուղ:

Դդմի 100 գրամն ունի 28 կիլոկալորիա։ Այն հիանալի մթերք է ավելորդ քաշի դեմ պայքարողների համար։ Դդումը պարունակում է բազմաթիվ օգտակար հանքանյութեր և տարրեր։ Այն, մասնավորապես, պարունակում է բետա–կարոտին, В1, В2, С, Е, РР վիտամիններ։

Դդումը նաև պարունակում է կալիում, կալցիում, մագնիում, ֆտոր, ցինկ, պղինձ, մանգան, կոբալտ, երկաթ, նատրիում և ֆոսֆոր։

 

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ