😲Վաչե Թովմասյանի նախկին կնոջ արձագանքը «Օսկար»-ի հաղթանակից հետո․ Տեսանյութ👇

Երեկ հայտնի դարձավ, որ հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել «Օսկար» մրցանակաբաշխությանը:
Ֆիլմը հաղթանակ է տարել հինգ հիմնական անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն) և «Լավագույն մոնտաժ»:
Այս լուրը մեծ արձագանք է ստացել ինչպես դերասանական համայնքում, այնպես էլ Վաչե Թովմասյանի անձնական կյանքում։

Նրա բազմաթիվ ընկերներն ու գործընկերները շտապել են շնորհավորել նրան այս նշանակալի ձեռքբերման կապակցությամբ։
Դերասանի նախկին կինը՝ Գայանեն, նույնպես անտարբեր չի մնացել: Իր ինստագրամյան էջում նա հրապարակել է տեսանյութ, որտեղ դստեր հետ միասին հետևում է մրցանակաբաշխությանը։
Երբ հայտարարվում է ֆիլմի հաղթանակը, Գայանեն հրապարակել է Վաչեի լուսանկարը՝ կարճ ու հուզիչ գրառմամբ. «Խոսքեր չունեմ, ես վստահ էի, և սա խելագարություն չէ»։

Հիշեցնենք, որ Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը ներկայացնում է դրամատիկ պատմություն, որի իրադարձությունները ծավալվում են Բրուքլինի մթնոլորտում։
Ֆիլմի կենտրոնում է Անորան՝ երիտասարդ մերկապարուհի, ով աշխատում է Նյու Յորքի ռուսալեզու համայնքում։
Նրա ռուսերենի իմացությունը նրան առավելություն է տալիս՝ հաճախորդների հետ հաղորդակցվելու հարցում, ինչը պատճառ է դառնում, որ նա ծանոթանա ազդեցիկ ռուս ընտանիքից սերող Իվանին։
Նրանց հարաբերություններն արագ զարգանում են, և շուտով նրանք ամուսնանում են։
Սակայն նրանց երջանկությունը կարճ է տևում. Իվանի ծնողները դժգոհ են այս միությունից և որոշում են միջամտել։
Ֆիլմը շոշափում է սոցիալական անհավասարության, ընտանեկան ճնշման և ներգաղթյալների առջև ծառացած խնդիրների թեմաները։
Հուզիչ սյուժեն, խորացված կերպարները և ռեժիսորի վարպետությունն «Անորա»-ն դարձրել են տարվա ամենաքննարկվող ֆիլմերից մեկը։