🥰Ահա թե nվ է իրականnւմ Վերջին զանգը uերիալում Սոսին մարմնավnրող երիտաuարդ դերաuանը👇
Դիանա Գրիգորյանի նոր «Վերջին զանգը» սերյալը դեռ նոր է դուրս եկել եթեր, բայց արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողների մոտ։
Սերյալը, որ հստակ սյուժեյով ու սեցիալական հուզիչ սցենարով է առանձնանում, դարձել է քննարկումների առարկա, ոչ միայն հեռուստադիտողների, այլև քննադատների շրջանում։

Ըստ սցենարիստի, այս սերիալը սթափեցնող կոչ է բոլոր ծնողների համար։ Նրա խոսքով, սերիալը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն կարևոր խնդրի վրա, որ շատ ծնողներ հաճախ անտեսում են իրենց երեխաների զգացմունքներն ու ցանկությունները և ստիպում նրանց կառուցել իրենց կյանքը իրենց նախընտրած տեսլականով։
Սերիալի դերասանական կազմը հիանալի համադրություն է նորահայտ ու արդեն հայտնի ու սիրված դերասանների։
Չնայած տարիների փորձ ունեցող դերասանների ներկայությանը, հատուկ ուշադրության է արժանանում նաև սկսնակ դերասանների պրոֆեսիոնալ խաղը, ինչը սերիալին տալիս է առանձնահատուկ հուզական երանգ ու լարվածություն։
Այս հեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկին՝ Սոսին , մարմնավորում է երիտասարդ դերասան, Տիգրան Աղալարյանն, ով իր առաջին մեծ հեռուստատեսային փորձն է իրականացնում այս հեռուստասերիալում։

Նա հիանալի կերպով է ներկայացնում Սոսի կերպարը։ Նա ներկայացնում է մի երիտասարդի, ով պայքարում է իր սիրո ու արդարության համար։
Տիգրան Աղալարյանը , չնայած երիտասարդ տարիքին, վառ տպավորություն է թողնում իր խաղով։ Դերասանը ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 17-ին և իր դերասանական ուղին սկսել է թատրոնում։ Տիգրանն այժմ ակտիվ է «Պատանի հանդիսատեսի» թատրոնում, որտեղ հանդես է գալիս բազմաթիվ ներկայացումներում։
Բացի այդ, նա հանդիսանում է «Տրանսֆորմ» թատրոնի հմնադիրներից մեկը, ինչը վկայում է նրա ստեղծագործականության ու նորարարողականության մասին։
Ամբողջական նյութը կարող եք տեսնել ստորև՝ տեսանյութում․