🙂Ահա թե ինչպիսի տեսք ունեն և ինչով են այժմ զբաղվում Մադոննայի երեխաները👇
Արդեն կես դարից ավելի Մադոննայի համար խենթանում են միլիոնավոր մադիկ։ 😮Նրա փայլը չի խամրել այս տարիների ընթացքում և նա իդլ է մնացել շատերի համար։❤️ Բայց, այդքանով հանդերձ, կարողացե՞լ է արդյոք Մադոննան գրավել իր երեխաների սրտերը, ինչպիսի՞ մայր է նա և ինչպե՞ս են նրան վերաբերվում իր ժառանգները։
Ահա թե ինչպիսի կյանք են վարում նրանք հիմա👇

Լուրդես Լեոն (Lourdes Leon) ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 14-ին Լոս Անջելեսում։ Նա Մադոննայի և նախկին մարզիչ Կառլոս Լեոնի դուստրն է։ Մադոննան նույնիսկ երգ է նվիրել Լուրդեսին՝ երգելով Little Star-ը, որը հայտնվել է Ray of Light ալբոմում։
Լուրդեսը պատմել է, որ մանկության տարիներին մայրը խիստ էր իր նկատմամբ։ Նա հիշել է, որ մոր վերահսկողությունը շատ մեծ էր. «Մայրս ամբողջ ժամանակ վերահսկում էր ինձ, բայց դպրոցն ավարտելուց հետո ես պետք է ամբողջությամբ անկախ դառնայի։»

Այնուամենայնիվ, Լուրդեսը հպարտանում է իր մորով՝ նշելով, որ Մադոննան միշտ իր ժամանակից շատ առաջ է։
13 տարեկանում Լուրդեսը սկսեց օգնել մորը՝ ստեղծելով բեմադրությունների համար նախատեսված հագուստներ։ Միասին նրանք ստեղծեցին Material Girl նորաձևության գիծը։ Լուրդեսը սովորել է երաժշտական թատրոնում և պարարվեստի համալսարանում, որտեղ ուսանել էր նաև Մադոննան։

Բուհը ավարտելուց հետո նա կենտրոնացավ մոդելային կարիերայի վրա, աշխատելով մի շարք հայտնի բրենդների հետ՝ Savage x Fenty (Ռիհանա), Burberry, Marc Jacobs, Swarovski և Mugler։
Լուրդեսը մոդելային աշխարհում պարբերաբար անդրադառնում է «իրական կանանց» կերպարին։ Նա հայտնվել է Vogue և Vanity Fair ամսագրերում։
2022 թվականի օգոստոսին Լուրդեսը սկսեց երաժշտական կարիերա՝ իր նոր ալբոմը թողարկելով Lolahol անվամբ։ Առաջին սինգլը՝ Lock & Key, ուղեկցվում էր տեսահոլովակով։ Նոյեմբերին նա թողարկեց նաև իր առաջին մինի-ալբոմը՝ Go անունով։ 2013-2014 թվականներին Լուրդեսը եղել է դերասան Թիմոթի Շալամենտի հետ, իսկ ավելի ուշ հանդիպել է ոճաբան Ջոնաթան Ապուլիայի հետ։

Մադոննայի որդեգրած երեխաներից մեկը Ռոկկո Ռիչին, ով ծնվել է 2000 թվականի օգոստոսի 11-ին Լոս Անջելեսում։ Նա, մեծանալով, որոշեց ապրել իր հոր՝ Գայ Ռիչիի հետ՝ ինչը իր և մոր հարաբերություններում լարվածություն ստեղծեց։
Չնայած սրան՝ նա կրկին վերականգնեց հարաբերությունները մոր հետ։ Ռոկկոն ուսումնասիրել է դիզայնը և մոդելինգը, իսկ այժմ զարգացնում է արվեստագետի կարիերա՝ որպես նկարիչ՝ Rhed անվամբ։

Մադոննայի որդեգրած մյուս երեխաներից են Դավիդ Բանդան, որը որդեգրվել է 2006 թվականին Մալավիից, և Չիֆունդո Մերսին, որոնց նա որդեգրել է 2009 թվականին։
Դավիդը, որը հիմա 18 տարեկան է, փորձում է ինքնուրույն կյանք կառուցել՝ աշխատում է և փոձում մորից ֆինանսապես անկախ լինել։

Չիֆունդո Մերսին, այժմ զբաղվում է մարզաձևերով և երաժշտությամբ։ Նա մասնակցել է նաև միջազգային մրցույթների և ստացել մեդալներ։
2017 թվականին Մադոննան որդեգրել է նաև Ստելլա և Էստեր անուններով երկվորյակ աղջիկներին, ովքեր հեշտ ընտելացել են նոր կյանքին։
