Նրաք անսպասելի վեցնյակ ունեցան. Ահա թե ինչպես են նրանք ապրում հիմա՝ 40 տարի անց

😲 Նրաք անսպասելի վեցնյակ ունեցան. 😍 Ահա թե ինչպես են նրանք ապրում հիմա՝ 40 տարի անց👇

Դժվար է պատկերացնել՝ ինչպիսի ուժ և համբերություն է պետք վեց երեխաներին միաժամանակ կրել և առողջ լույս աշխարհ բերել։ 🥰 Ջանեթը մանկուց գիտեր, որ երեխա ունենալը իր համար պարզապես անհնարին է։ 🤗 Բայց ճակատագիրն ուրիշ ծրագրեր ուներ նրա համար․․․👇

Գրեհամն ու Ջանեթը ծանոթացել են, երբ նրանք ընդամենը 17 տարեկան էին՝ Մեն կղզում։ Սկզբում նրանք պարզապես ընկերներ էին, բայց հարաբերությունները արագորեն դարձան ավելի լուրջ։ Մի օր Ջանեթը որոշեց բացել իր սիրտն ու ասել Գրեհամին ճշմարտությունը՝ որ ինքը երբեք չի կարողանա երեխաներ ունենալ։

Ջանեթը հազվադեպ հանդիպող հիվանդություն ուներ, որի պատճառով երբեք դաշտան չէր ունեցել։ Բժիշկներն ասացին, որ հղիանալը բացառված է։ Սակայն Գրեհամը պատասխանեց․ «Ես քեզ հետ եմ ուզում լինել, և եթե երեխաներ չունենանք, դա խնդիր չէ»։

24 տարեկանում նրանք ամուսնացան։ Մի քանի տարի անց բժիշկները հույսի մի փոքրիկ լույս տվեցին՝ Ջանեթը կարող էր մայրանալ։ 1980-ականներին նրանք ամեն ինչ փորձեցին։ Բայց 12 փորձերն  էլ հաջողություն չունեցան։

Ուրախալի լուր․ «Տիկին, դուք հղի եք»

«Եկեք ևս մեկ անգամ փորձենք, ու եթե չստացվի, որդեգրելու մասին կմտածենք»,- ասում էր Ջանեթը։ Եվ հրաշք տեղի ունեցավ։ 31 տարեկանում նա իմացավ, որ  հղի է։

Այն, ինչ լսեց հաջորդիվ, պարզապես ապշեցրեց նրան․ նա վեց երեխաների էր սպասում։ Բժիշկները խորհուրդ տվեցին նրան անմիջապես հոսպիտալացվել։

«Հազվագյուտ ծնունդ և Ջանեթի անհավանական քաջությունը»

1983 թվականի նոյեմբերի 18-ին, 31-րդ շաբաթում, բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել։ Յոթ բժշկական թիմի օգնությամբ բոլոր վեց երեխաները՝ աղջիկներ, աշխարհ եկան առողջ վիճակում։ Երբ Ջանեթը արթնացավ, նրա միակ հարցը հետևյալն էր․ «Ի՞նչ վիճակում են երեխաները»։ Բոլորը ողջ էին և կշռում էին 1.5-ից 2 կիլոգրամ։

«Ինչպիսին էր վեցնյակների հետ կյանքը»

Ջանեթն ու Գրեհամը տուն վերադարձան մեկ ամիս անց։ Պետությունը օգնեց նրանց բուժքույրերի թիմով, քանի որ առանց այդ օգնության նրանց համար շատ դժվար կլիներ։ Առաջին ամիսներին նրանք քնում էին ընդամենը մի քանի ժամ։ Տնից դուրս գալու համար նրանք օգտագործում էին երկու երկտեղանոց սայլակներ և մի քանիսին էլ կրում էին գրկում։

Ամեն ինչ լցված էր աղմուկով և խառնաշփոթով, բայց զույգն իսկապես երջանիկ էր։

Այսօր վեցնյակներն իրենց կյանքն ունեն։ Նրանցից մեկը՝ Հաննան, մնացել է ծնողների հետ, մյուսները գնացել են իրենց ուղով։ Նրանցից մեկը թխվածքաբլիթների խանութ ունի, մյուսը՝ աշխատում է ավիաընկերությունում։

2021թ-ին Ջանեթն ասել է, որ հիմա երեք թոռ ունի և իր կյանքից շատ գոհ է։ Նա պարծենում է, որ միշտ ցանկացել է մեծ ընտանիք ունենալ, և իր երազանքը իրականություն է դարձել։

Գնահատականը
( 14 оценок, среднее 3.71 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ