Նա հին ինքնաթիռը վերածեց տան՝ տեսեք ինչքան գեղեցիկ է այն ներսից
Կործանարար աղետի հետևանքով Ջո Էնն Ասերին իր երեք երեխաների հետ մնաց անտուն 😨💔 Վարձով բնակարանները շատ թանկ էին, իսկ տուն գնելու մասին նա չէր էլ կարող երազել✈️➡️ Երբ արդեն անհուսալի ու անելանելի վիճակում էր զգում իրեն, սկեսրայրը, ով աշխատում էր ավիաընկերությունում, նրան մի տարօրինակ , բայց հրաշալի մտահղացում տվեց։ Նա առաջարկեց, լքվաց ինքնաթիռը դարձնել բնակարան🏠 Գաղափարը տարօրինակ ու ոչ հուսալի թվաց, բայց այն ինչ ստացան վերջում ուղղակի ցնցող է🧐🤔 Տեսեք այն ներսից, այն ուղղակի հրաշալի է ստացվել👇

Ջո Էնն Ասերիի կյանքը անսպասելիորեն փոխվեց մի շարք սգալի դեպքերի պատճառով: 1993-ին աղետը հասավ Բենոյտ, Միսիսիպի՝ ավերելով նրա տունը: Այսպիսով, նա և իր երկու երեխաները մնացին առանց տան:
Դա քիչ էր՝ անսպասելի մա-հացավ նաև նրա ամուսինը: Այդ իրադարձությունների հետևանքով նա հայտնվել էր և ֆինանսական անկայուն վիճակում, որի հետևանքով կարող էր հայտնվել փողոցում, քանի, որ մոտ ապագայում հույս չուներ, որ կփոխհատուցվի տունը կորցնելու վնասները։ Պետք էր անհապաղ լուծում գտնել։

Ինքնաթիռը՝ որպես անսովոր տուն
Այդ իսկ պատճառով, իր ունեցած ֆինանսական միջոցների սահմաններում սկեսրայրի առաջարկը խելամիտ ու հարմար թվաց։
Անսարք ինքնաթիռը տեղափոխելու համար պահանջվեց 30000 դոլար, իսկ մնացած ծախսերն արդեն այդքան էլ մեծ չէին և նրան հաջողվեց իր սուղ միջոցներով ստեղծել հարամարավետ ու գեղեցիկ տուն։

Ամբողջովին կահավորված տուն ինքնաթիռի ներսում
Ջո Էնն ինքնաթիռում նախագծեց հարմարավետ և ֆունկցիոնալ բնակելի տարածք: Փոխակերպված ինքնաթիռն այժմ ունի երեք ննջասենյակ, հյուրասենյակ, լիարժեք խոհանոց և նույնիսկ լվացքատուն:
Լվացքի մեքենայով, չորանոցով, վառարանով, կապի միջոցով տունը լիովին կահավորված է ժամանակակից կյանքի համար։
Այն, ինչ սկսվեց որպես բարդ խնդրի ստեղծագործական լուծում, վերածվեց եզակի կենսապայմանների, որը գերել է շատերին: