Հայկի nւ Տաթևի nրդիների` Մյnւռոնից դուրu գալnւ արարnղությունը. ՏԵUԱՆՅՈւԹ
Վերջին օրերին Հայկ Աղաջանյանի և նրա կնոջ՝ Տաթևի ընտանիքում ուրախ առիթ էր:
44-օրյա պատերազմի մասնակից Հայկը կնքել է իր երկու որդիներին Հայ առաքելական եկեղեցում՝ նշելով նրանց մուտքը քրիստոնեական հավատքի մեջ։

Մկրտության արարողությունն անցել է տոնական մթնոլորտում՝ հարազատների և ընկերների շրջապատում։
Միջոցառումը սկսվել է եկեղեցում, որտեղ քահանան օծել է փոքրիկներին սուրբ Մյուռոնով, իսկ կնքահայրերը նրանց ուղեկցել են դեպի նոր հոգևոր կյանք։
Հետո տոնակատարությունը շարունակվել է ռեստորանում, որտեղ ամեն ինչ մանրակրկիտ կերպով կազմակերպված էր։
Զարդարված սրահը, շքեղ տորթը, ուրախ երաժշտությունը և հյուրընկալ միջավայրը օրը դարձրել էին անմոռանալի։ Փոքրիկները վայելել են հատուկ զվարճանքներ, իսկ մեծահասակները՝ ջերմ զրույցներն ու պարերը։

Այսօր էլ տեղի է ունեցել Մյուռոնից հանելու արարողությունը։ Ըստ եկեղեցական ավանդույթի՝ մկրտությունից մի քանի օր անց սուրբ Մյուռոնով օծված հատվածները լվացվում են կնքահայրերի կողմից, ինչը ևս խորհրդանշական պահ է երեխայի հոգևոր ճանապարհին։
Հայկի ու Տաթևի ընտանիքի համար այս օրերն ունեցել են ոչ միայն հոգևոր, այլև զգացմունքային մեծ նշանակություն։

Այսպիսի միջոցառումները հիշարժան են ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի համար, քանի որ մկրտությունը հայկական մշակույթի կարևոր ավանդույթներից է, որն ամրապնդում է հավատքն ու միասնությունը։
Մենք ևվս միանում ենք շնորհավորանքներին՝ Թող Աստծո օրհնանքը լինի նրանց և առհասարակ բոլոր փոքրիկներին։