«Ես համաձայնվեցի»․ Էլեն Ասատրյանն ընդունել է ամուսնության առաջարկը ․  բացառիկ կադրեր Թունիսից

«Ես համաձայնվեցի»․ 😍 Էլեն Ասատրյանն ընդունել է ամուսնության առաջարկը ․ բացառիկ կադրեր Թունիսից👇

Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանն արդեն տարիներ շարունակ ճանաչելի դեմք է հեռուստադիտողի համար։ Վերջին շրջանում նրա անունը հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։

Այս օրերին Էլենը սիրելիի հետ գտնվում է Թունիսում, որտեղ էլ տեղի է ունեցել հիշարժան մի իրադարձություն՝ ամուսնության առաջարկ։

Երեկ դերասանուհին Ինստագրամում հրապարակեց լուսանկարներ՝ հայտնելով, որ իր ընտրյալը նրան ամուսնության առաջարկ է արել, իսկ ինքը պատասխանել է «այո»։ Լուսանկարներին կից նա գրել էր․
«Ես ասացի այո, 08.06.2025»։

Հիշեցնենք, որ Էլեն Ասատրյանը ներկայումս նկարահանվում է «Մոխրոտի Երազները» հեռուստասերիալում։ Նա նաև շատ ակտիվ է սոցիալական հարթակներում, հատկապես Ինստագրամում, որտեղ հաճախ է կիսվում տեսանյութերով և լուսանկարներով՝ նկարահանման հրապարակից կամ անձնական կյանքից։

Էլենի հրապարակումներից երևում է՝ նա սիրում է ճամփորդել և ժամանակ անցկացնել սիրելիների հետ։

Նշենք նաև, որ վերջերս Էլենը նշել է իր ծննդյան տարեդարձը՝ կազմակերպելով ջերմ ընտանեկան միջոցառում։ Երեկոյի ընթացքում նրան շրջապատել էին մտերիմները և երկարամյա ընկերները։

Հյուրերի շարքում եղել են նաև ճանաչված դեմքեր՝ Եվա Բաղդասարյանը, Նորայր Եղյանը, Ժաննա Բուտուլյանը, Լուսինե Պողոսյանը և այլոք։

 

Գնահատականը
( 12 оценок, среднее 3.58 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ