Շքեղ ու էլեգանտ․ Ամուսնալուծության ֆոնին Տաթևիկ Ադումյանն ավելի է գեղեցկացել․ Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել

Շքեղ ու էլեգանտ․🥰 Ամուսնալուծության ֆոնին Տաթևիկ Ադումյանն ավելի է գեղեցկացել․😲 Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել👇

Տաթևիկ Ադումյանը՝ սիրված դերասանուհի, ում անձնական կյանքը մշտապես հանրային ուշադրության կենտրոնում է

Տաթևիկ Ադումյանը վերջին տարիներին դարձել է հայկական հեռուստասերիալների ամենապահանջված ու սիրված դերասանուհիներից մեկը։

Նրա խաղացած կերպարները նրան լայն ճանաչում են բերել, իսկ երկրպագուների բանակը շարունակաբար աճում է։ Սակայն, բացի դերասանական գործունեությունից, հանրության մեծ հետաքրքրությունն է վայելում նաև նրա անձնական կյանքը։

Տարիներ շարունակ խոսակցություններ կային այն մասին, որ Տաթևիկն ու նրա ամուսինը՝ Խաչատուրը, այլևս միասին չեն։ Չնայած այդ լուրերին՝ պաշտոնական հայտարարություն չկար, ինչը մեծացնում էր գաղտնիության շղարշը նրանց հարաբերությունների շուրջ։ Վերջերս, սակայն, հաստատվեց, որ նրանք իսկապես ամուսնալուծվել են։

Տաթևիկը միշտ էլ առանձնացել է իր փակ ու զուսպ բնավորությամբ։ Նա  նախընտրում չհանրայնացնել անձնական կյանքն ու հազվադեպ է հարցազրույցներ տալիս։

Սոցցանցերում էլ դերասանուհին հիմնականում կիսվում է միայն իր նոր լուսանկարներով, որոնք արժանանում են երկրպագուների հիացմունքին։

Այս անգամ էլ նա հրապարակում է արել, որտեղ հիացրել է բոլորին իր նրբագեղ ու գեղեցիկ տեսքով։

Չնայած ամուսնալուծությանը՝ շատերը դեռ հիշում են նրա և Խաչատուրի ջերմ հարաբերությունները, ինչպես նաև ամուսնու շքեղ նվերները, որոնցից մեկը՝ ծննդյան օրվա համար նվիրած ավտոմեքենան։ Հավելենք, որ մինչ Տաթևիկի հետ ամուսնությունը, Խաչատուրը նախկինում ընտանիք ու երեխա ուներ։

Այսօր դերասանուհին շարունակում է իր հաջող կարիերան՝ նախընտրելով ուշադրություն կենտրոնացնել մասնագիտական գործունեության վրա, քան անձնական կյանքի մանրամասները հանրայնացնել։

Գնահատականը
( 9 оценок, среднее 4.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ