Հրաժեշտ տվեք փչացող սխտորին․ այս պարզ մեթոդը պահպանում է այն ամիսներով թարմ

Այս պարզ մեթոդի միջոցով սխտորն ամիսներով թարմ կմնա  և այլևս չի փչանա

Հաստատ բոլորիս հետ էլ պատահել է, երբ սխտոր ենք գնում և մի քանի օր անց նկատում, որ այն շատ շուտ փչացել է 🧄🤢 Երբ մի օր այդ մասին նեղսրտելով պատմեցիի հարևանուհուս, նա մի հրաշալի մեթոդ  ասաց, որի շնորհիվ իմ մոտ արդեն սխտորը միշտ թարմ է մնում💯 Հիմա կկիսվեմ այդ գաղտնիքով նաև ձեզ հետ👏

Եթե հաճախ եք սխտոր օգտագործում, ապա գիտեք, որ այն թարմ վիճակում պահելը բավական բարդ ու դժվար գործ է։ Սա վերաբերվում է մանավանդ այն մարդկանց, որոնք սխտորը գնում են մեծ քանակով, հաճախ մի ամբողջ ձմեռ օգտագործելու նպատակով կամ հենց իրենք են աճեցնում և այն ձմեռը պահելու ու գարնանը նորից տնկելու անհրաժեշտություն է լինում։

Շատ հաճախ սխտորը փչանում է մինչև հաջորդ տնկման սեզոնը, ստիպելով մեզ կրկին գնել խանութից։ Սակայն կա մի պարզ և արդյունավետ լուծում․ ձեզ պետք են ընդամենը ապակե բանկաներ և մի քանի շերտ մարլյա։

Ինչպես պահել սխտորը երկար ժամանակ

1️⃣ Պատրաստեք բանկաները – Ցանկացած պահածոյացման նման, նախ ստերիլիզացրեք ապակե տարաները՝ բոլոր բակտերիաներից ազատվելու համար։ Թողեք, որ լիովին չորանան։

2️⃣ Լցրեք սխտորը – Երբ սխտորի գլուխները լավ չորանան, դասավորեք դրանք բանկայի մեջ՝ մինչև վերևը լցնելով։

3️⃣ Փակեք առանց կափարիչի – Փակելու փոխարեն բացվածքի վրա դրեք մի քանի շերտ մարլյա։ Սա կօգնի պահպանել օդի շրջանառությունը և խուսափել խոնավությունից։

4️⃣ Ընտրեք ճիշտ պահման տեղը – Պահեք բանկաները չոր, սենյակային ջերմաստիճան ունեցող վայրում, օրինակ՝ խոհանոցի անկյունում կամ մառանում։ Խուսափեք դրանք սառնարանում կամ խոնավ նկուղում պահելուց, քանի որ օդի փոփոխությունները կարող են արագացնել փչացումը։

5️⃣ Օգտագործման հերթականություն – Միշտ ավարտեք մի բանկան, ապա բացեք հաջորդը։ Լիքը տարայում սխտորը պահպանվում է ավելի երկար։

Այս պարզ քայլերը կօգնեն ձեզ ամիսներով պահպանել սխտորը թարմ և բուրավետ՝ առանց խանութից նորից գնելու անհրաժեշտության։ Այսպես դուք միշտ ձեռքի տակ կունենաք տնային պահածոյացված սխտոր՝ ձեր սիրելի ուտեստները համեմելու համար։ 🍽️💛

Գնահատականը
( 8 оценок, среднее 4.25 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ