Էքսկլյուզիվ. Բեն Ավետիսյանի կինը հայտնել է երկրորդ երեխայի սեռը

Էքսկլյուզիվ. 🥰 Բեն Ավետիսյանի կինը հայտնել է երկրորդ երեխայի սեռը 👇

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դերասան Բեն Ավետիսյանը և նրա կինն՝ Դիանա Տոնոյանը, սպասում են իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։

Երեխայի սեռի, հղիության ընթացքի և անձնական ապրումների մասին մանրամասներ իմանալու նպատակով զրուցեցինք հենց Դիանայի հետ։

Դիանան StarNews-ի հետ զրույցում կիսվել է ծննդյան օրվա կարևոր պահերով և բացառիկ կերպով հայտնել է նաև ապագա երեխայի սեռը։

«Մենք արդեն տեղեկացված ենք մեր ապագա երեխայի սեռի մասին։ Նախորդ անգամ, երբ սպասում էինք Բիանային, կազմակերպեցինք Gender party, սակայն այս անգամ, ցավոք, այն կազմակերպել չհաջողվեց։

Չնայած այն բանին, որ մենք՝ ես ու Բենը, ուզում էինք այդ նորությունը կիսել հանրության հետ ինչ–որ յուրօրինակ ու հիշարժան ձևով, Բենի խիստ զբաղված աշխատանքային գրաֆիկը խանգարեց պլանների իրագործմանը։ Մտածում էինք հայտնել ծննդյանս օրը, բայց դա էլ չստացվեց։

Ուստի՝ այս ուրախալի լուրը վստահում ենք հենց ձեզ։ Մենք տղա ենք ունենալու»։

— Դիանա, իսկ ինչպե՞ս է ընթանում հղիությունը։

«Այս անգամ հղիությունն ավելի բարդ է ընթանում, քան առաջինը։ Բայց ամեն ինչ նորմայի սահմաններում է, բժշկական խնդիրներ չկան»։

— Իսկ Բենի արձագանքը ի՞նչպես կբնութագրեք, և ինչպե՞ս եք դստերը՝ Բիանային, նախապատրաստում եղբոր գալստյանը։

«Բենի զգացումները շատ հզոր են, բառերով դժվար է փոխանցել։ Նրա վերաբերմունքը Բիանայի նկատմամբ արդեն իսկ ապացուցում է, որ նա հրաշալի հայր է։

Այդ դերը նա լիարժեքությամբ է կրում։ Իսկ տղայիս սպասում է մեծ սիրով ու հուզմունքով։ Մենք բոլորս անհամբեր ենք, բայց երևի թե Բիանան ամենաշատն է ոգևորված։

Ամեն օր մոտենում է, գրկում ինձ, շոյում փորիկս ու ասում՝ «արի միասին խաղանք, քեզ եմ սպասում»։ Դա ամենաբարի զգացումն է մայրիկի համար»։

— Այս շրջանում Բեն Ավետիսյանը ակտիվորեն աշխատում է։ Ի՞նչպես է հաջողվում նրան ժամանակ հատկացնել ընտանիքին։

«Ճիշտ եք նկատել, Բենը հիմա շատ զբաղված է նկարահանումներով։ Դավիթ Թադևոսյանի հետ աշխատում են «Ընդամենը մի կյանք» սերիալի վրա։ Իրենց գործին շատ լուրջ են վերաբերվում, ու ժամանակը հիմնականում անցկացնում են նկարահանման հրապարակում։

Դրա պատճառով, բնականաբար, Բենը չի կարող այնքան ժամանակ անցկացնել մեզ հետ, որքան կուզենայինք։ Բիանան շատ է կարոտում հայրիկին, նա իսկական հայրիկի աղջիկ է։ Ամեն անգամ, երբ Բենը դուրս է գալիս տնից, փոքրիկը տխրում է ու ցանկանում է, որ արագ վերադառնա»։

Գնահատականը
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ