Հարութ Բալյանն անկեղծացավ ու լացեց խոսելով ցավալի կորստի ու կյանքի բեկումնային պահերի մասին

😲Հարութ Բալյանն անկեղծացավ ու լացեց խոսելով ցավալի կորստի ու կյանքի բեկումնային պահերի մասին👇

Ամբողջական նյութն ու տեսանյութը առաջին մեկնաբանության մեջ👇

Երգիչ Հարութ Բալյանը վերջերս հյուրընկալվել էր Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային LIFEROOM հաղորդմանը, որտեղ անկեղծ զրույց ունեցավ անցած ճանապարհի, ընտանիքի և հայրենիքի թողման պատճառների շուրջ։

Նա պատմեց, որ ԱՄՆ տեղափոխվելու որոշումը լիովին ծնողների նախաձեռնությունն էր, և այդ ժամանակ ինքն առանձնապես պատկերացում չուներ՝ ինչու։

«Չգիտեմ՝ ինչու հենց այդ որոշումը կայացրին։ Էդ տարիքում չէի էլ կարող հասկանալ։ Այն ժամանակ մեր ծնողների ասածը քննարկման ենթակա չէր։

Հավատացած եմ՝ իրենք իրենց պատճառներն ունեին։ Թերևս՝ ցանկանում էին մեզ ապահով ապագա տալ։ Հայրս խիստ մարդ էր, ու այդ խստությունն իրենց ձևով փոխանցվեց։ Մենք չորս եղբայր ենք, ու այդ խստությունը գնաց մեծ եղբայրներիցս դեպի ինձ ու հետո՝ փոքր եղբորս։

Թեպետ երբեմն չափից շատ էր թվում, բայց նպատակն էր՝ սովորեցնել հարգել ընտանիքը, հարազատներին, արժևորել ծնողների պատիվը։ Միգուցե սխալ հնչի, բայց այսօրվա ծնողներից շատերն ավելորդ ազատություն են տալիս իրենց երեխաներին»։

Հարութն անդրադարձավ նաև իր ամենացավալի հուշերից մեկին՝ հոր մա-հվանը։

«Դա մեր բոլորի համար դժվար շրջան էր։ Ոչ մի բառ չէր կարող արտահայտել այն, ինչ զգում էի, ու այդ ամենը փոխանցեցի երգի միջոցով։

Զարմանալի էր ինձ համար՝ պարզել, որ հայրս լավ ձայն ուներ, երգում էր, երաժշտությամբ էր հետաքրքրվում, բայց հանուն ապրուստի ստիպված էր հրաժարվել այդ ամենից»։

Ներկայումս Հարութը ապրում է ԱՄՆ-ում՝ մայրիկի հետ։

«Մեր կապը շատ խորը է։ Արդեն մի շաբաթ է՝ Երևանում եմ, բայց օրական մի քանի անգամ խոսում ենք։ Հայրիկիս գնալուց հետո՝ անցել է արդեն գրեթե յոթ տարի, ու այդպես էլ չկարողացանք լրացնել նրա բացը»։

 

Գնահատականը
( 4 оценки, среднее 3.75 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ