😍Անգլիական X Factor-ի բեմում մրցույթի մասնակից Սեմ Բլեքը զարմացրեց բոլորին, երբ բեմում ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհի Էմմային: 😲Նրա ելույթը եզրափակվեց անչափ հուզիչ ու հիշարժան պահով👇

Չնայած այն բանին, որ ժյուրիի անդամները՝ Սայմոն Քաուելը, Նիկոլ Շերզինգերը, Շերոն Օզբորնը և Լուի Ուոլշը, որոշեցին նրան հաջորդ փուլ չտեղափոխել, նրա ելույթը եզրափակվեց անչափ հուզիչ ու հիշարժան պահով:
Երբ Սեմը կատարում էր Դել Շաննոնի «Runaway» ստեղծագործությունը, Սայմոնը կանգնեցրեց կատարումը՝ առաջարկելով երգել առանց երաժշտական ուղեկցության, որպեսզի նրա ձայնը առավել պարզ լսվի:

Խորհրդակցությունից հետո Սայմոնը վերջնական որոշումը հայտնեց՝ մերժելով Սեմին. «Անկեղծ ասած, մենք բոլորս քեզ շատ ենք հավանում», ասաց նա: «Բայց ստիպված ենք ասել ոչ: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ մարդիկ կսիրեն քեզ»:
Հիասթափված Սեմը հարցրեց. «Կա մի բան, որ կուզենայի անել, կարող եմ անել՝ նախքան հեռանալս: Ես այլևս նման հնարավորություն չեմ ունենա»: Եվ այդ պահին նա բեմ հրավիրեց Էմմային:

Ծունկի իջնելով՝ Սեմը հարցրեց. «Կարո՞ղ եմ գոնե քեզնից «Այո» ստանալ»:
Էմմայի տված դրական պատասխանից հետո բեմը լցվեց հուզմունքով, և Շերզինգերը չկարողացավ զսպել իր զգացմունքները:
«Դու հրաշալի մարդ ունես կողքիդ», ասաց Սայմոնը Էմմային: «Իմ կարծիքով՝ սա ավելի կարևոր է, քան մեր «Այո»-ն»:
Հետագայում Սեմը կատակեց. «Առնվազն մեկ «Այո» ստացա, և դա ինձ լիովին բավարար է»: