Նազիկ Ավդալյանը բացահայտnւմ է, թե ինչnւ ամուuնալուծվեցին ինքն ու ամուuինը. մանրամաuներ

😲Նազիկ Ավդալյանը բացահայտnւմ է, թե ինչnւ ամուuնալուծվեցին ինքն ու ամուuինը. մանրամաuները տեսանյութում👇

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Նազիկ Ավդալյանը hյուրընկալվել էր «Ռանդևու» հաղորդմանը, որտեղ բացահայտ խոսեց իր կյանքի կարևոր փուլերի մասին՝ անդրադառնալով ինչպես սպորտային հաղթանակներին, այնպես էլ անձնական փորձություններին։

Մայրության և սպորտի բախումը

Նազիկը խոստովանում է, որ իր կարիերայի գագաթնակետին ստիպված էր հաճախ բացակայել որդու մանկության կարևոր պահերից։

«Խոսելն ու վերապրելը հեշտ չէ։ Երբ որոշեցի գնալ նպատակիս հետևից, ակամա ազդեցի որդուս մանկության վրա։ Հիմա նա 11 տարեկան է, ու երբեմն ասում է․ «Մամ, եu փnքր էի, շատ բան չէի հաuկանում, բայց հիմա ամեն ինչ պարզ է ինձ համար…»։

Վթարը, որը փոխեց նրա պատկերացումները մարդկանց մասին

Նազիկը հիշում է ավտովթարը, որից հետո ստիպված էր nչ միայն վերականգնել ֆիզիկական nւժը, այլև վերագնահատել շրջապատող մարդկանց։

«Այդ օրերից հետո սկսեցի ավելի լավ ճանաչել մարդկանց։ Ցավոք, եղան մարդիկ, ովքեր պարզապես անհետացան, երբ ինձ համար դժվար ժամանակներ էին։ Բայց դա բնական է, չէ՞։ Շատերը մտածում էին՝ չեմ վերադառնա, ու հույսները կորցրել էին։ Սակայն իրական ցավ պատճառում են նրանք, ում ամենամոտն ես համարում»։

Ամուսնալուծության բարդ որոշումը

Նազիկ Ավդալյանի կյանքում եղավ ևս մեկ կարևոր շրջադարձ՝ ամուսնալուծությունը։

«Երբ ամուսնանում ես, երբեք չես մտածում բաժանվելու մասին։ Բայց կյանքում լինում են պահեր, երբ հասկանում ես՝ իրավիճակը դարձել է անառողջ, ու երբեմն ամենաճիշտ որոշումը հենց բաժանումն է։ Սերը պահպանելը մշտական ջանք է պահանջում, ու եթե դա չի լինում, հարաբերությունները սկսում են քայքայվել։ Այս որոշումը երկուսով ենք կայացրել»։

Այսօր Նազիկը շարունակում է ապրել իր կոչմանը հավատարիմ՝ ուժ գտնելով սպորտում, ընտանիքում ու կյանքում՝ միշտ առաջ շարժվելու պատրաստ։

Գնահատականը
( 18 оценок, среднее 4.17 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ