🥰Բլոգեր Արուսյա Կավկազը նոր կադրեր է հրապարակել որդու հարսանիքից և շնորհավորել ընկերուհու ծնունդը ում հետ ուրախանում ու պարում է խնջույքին👇
Ինչպես արդեն հայտնել էինք, ամիսներ առաջ Արուսյա Կավկազի ընտանիքում մեծ ուրախություն էր՝ ամուսնանում էր նրա որդին։ Հարսանիքը նշեց մեծ շուքով ու հանդիսությամբ։ Շքեղ խնջույքը լի էր հյուրերով, որոնց թվում կային նաև մի շարք հայտնի անձիք։

Երեկ բլոգերը իր ինստագրամյան ալիքում նոր տեսանյութ է հրապարակել հարսանիքից։ Կադրերից երևում է, թե ինչպես է բլոգերը պարում ու ուրախանում որդու հարսանիքին։
Հայտնի է, որ Արուսյան մեծ համբավ է վայելում իր խոհարարական տեսանյութերի շնորհիվ, որոնք առանձնանում են մեծ չափաբաժիններով պատրաստված ուտեստներով։ Ռուսաստանում բնակվող այս հայուհին ինստագրամում ունի ավելի քան 1,300,000 հետևորդ։
Նա միշտ աչքի է ընկել իր աշխույժ բնավորությամբ և արտաքնային յուրահատկությամբ, սակայն վերջին հրապարակումը մեծ զարմանք է առաջացրել հետևորդների մոտ։ Նոր լուսանկարներում Արուսյան նկատելիորեն փոխվել էր՝ նիհարելով ու ձեռք բերելով նոր կերպար։

Հետևորդների մի մասը անհանգստացած հարցնում էր, թե արդյոք նրա նիհարելու պատճառը առողջական խնդիրներ են։ Արուսյան շտապել է հանգստացնել բոլորին՝ նշելով, որ իր քաշի կորուստը նրա գիտակցված որոշման արդյունքն է։
Նա արդեն նիհարել է 18 կիլոգրամ և այդ փոփոխությունը ակնհայտ է։ Թեպետ որոշները ենթադրում էին, որ նա դիմել է վիրահատական միջամտության, Արուսյան պարզաբանել է, որ արդյունքի հասել է ճիշտ սննդակարգի և ակտիվ մարզումների շնորհիվ։
Հիշեցնենք նաև, որ վերջերս բլոգերը մի քանի օրով Հայաստանում էր՝ մասնակցելու Գրիգորի Եսայանի հոյակապ տարեդարձի արարողությանը։

Այցից հետո Արուսյան նշեց, որ ժամանակի սղության պատճառով շատ տեղեր չէր հասցրել այցելել, բայց գնացել էր իր սիրելի վայրերից մեկը՝ «Փակ շուկա», որն իր մեջ պահում է մանկության հիշողություններ և կապված է նրա մայրիկի հետ։
Հատկապես հիշարժան էին այն օրերը, երբ մայրն այնտեղ վաճառել է իրենց թխած լավաշները։