😲«Սաթենիկն ինձ սանձում է, շատ առումներով ուժեղ կին»․ 🥰Արթուր Կարապետյանի բացառիկ հարցազրույցը իր և կնոջ հարաբերությունների և միասին աշխատելու մասին👇

Արթուր Կարապետյանը, մասնակցելով «Իմունիտետ» ծրագրին, խոսել է իր վերաբերմունքի մասին սոցիալական հարթակների օգտագործման հարցում:
Դերասանը նշել է, որ այնպիսի ժամանակներ են եկել, երբ հարկավոր է ավելի ակտիվ լինել, քանի որ մարդիկ հաճախ իրենց կյանքը ճանաչում են հենց սոցիալական ցանցերով:
«Երբեմն, երբ անհրաժեշտություն կա նոր ֆիլմերի, ներկայացումների կամ միջոցառումների մասին տեղեկություններ տրամադրելու, ես մի քանի գրառում եմ անում: Սակայն փորձում եմ իմ կյանքը իրականում կառուցել, ոչ միայն վիրտուալ աշխարհում, որը մեր ժամանակների գլխավոր խնդիրներից մեկն է», — ասել է նա:

Արթուր Կարապետյանը խոսել է նաև դերասանի մասնագիտության կարևորության մասին. «Դերասանը պետք է խորությամբ տիրապետի իր արվեստին, որովհետև նա անմիջականորեն կապված է մարդկանց զգացումների ու մտքերի հետ:
Եթե լավ չաշխատես, կարող ես վնաս հասցնել հանդիսատեսին: Այսօր շատ մարդիկ են ուզում դերասան դառնալ, բայց եթե մեր ժամանակներում բեմ բարձրանալը դժվար էր, հիմա այդ ամենը շատ ավելի հեշտ է դարձել»:

Նա անդրադարձավ նոր սերնդին. «Նոր սերունդը շատ տաղանդավոր է, բայց նրանց կողքին կան նաև պատահական երևույթներ:
Մենք, որպես դաստիարակող սերունդ, պատասխանատու ենք նրանց կրթության համար: Շնորհալի երեխաներ շատ կան, բայց դրանց կողքին շատերը նույնպես առանց համապատասխան միջավայրի աճում են»:

Արթուր Կարապետյանը խոսել է նաև Սաթենիկի մասին, ով նրա, և կինն է , և գործընկերուհին. «Սաթիկը բացառիկ դերասանուհի է, որի նմանը մեր դաշտում դժվար է գտնել: Նրա հետ բեմ բարձրանալը մեծ պատասխանատվություն է, քանի որ նա սիրում է մաքսիմալ աշխատել ու չի սիրում զիջումներ: Կյանքում կարող է զիջել, բայց բեմում միշտ ամբողջությամբ է տրվում»:
Դերասանը նշել է, որ Սաթենիկն իրեն սանձում է, շատ առումներով ուժեղ կին է և իրեն տանում է դեպի ավելի լավը. «Սա չի նշանակում, որ դա հեշտ է, բայց դա պատասխանատվություն է: Մեր ժամանակները հաճախ անպատասխանատու են, ու դրա մեջ էլ կայանում է դժվարությունը»: