Բացառիկ կադրեր Արմեն Մարությանի ծննդյան տարեդարձից

🥳Բացառիկ կադրեր Արմեն Մարությանի ծննդյան տարեդարձից․🤩 Դերասանը նշել է իր 73-ամյակը👇

ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի ծննդյան տարեդարձը դարձավ ևս մեկ առիթ՝ ընտանիքի անդամների և մտերիմների համար հուզառատ օր անցկացնելու։

73-ամյա սիրելի դերասանին շնորհավորելու օրն առանձնանում էր ջերմությամբ ու հիշարժան պահերով։

Արմենի թոռնուհին՝ Անժելան, իր ինստագրամյան էջում կիսվեց օրվա հատուկ պահերով՝ ցուցադրելով ընտանեկան հավաքույթի մթնոլորտը։

Նրա գրառումն արտահայտում էր պապիկի հանդեպ իր անսահման սերը.

«Շնորհավոր ծնունդդ, Մարությանս, շատ եմ սիրում, շատ»,- գրել էր նա՝ կիսելվելով տեսանյութեր ու լուսանկարներ։

Հրավիրվածների թվում էին նաև երգիչներ Սարո Թովմասյանը և Սպիտակցի Հայկոն, ովքեր ներկա էին հոբելյանի տոնակատարությանը՝ լրացնելով օրը երաժշտությամբ ու ուրախությամբ։

Հիշարժան էր նաև օրեր առաջ Արմեն Մարությանի ու նրա կնոջ՝ Ալլա Վարդանյանի՝ իրենց ծոռնիկի 6 ամսականը նշելու հավաքույթը։ Հրապարակված կադրերում երևում էր, թե որքան ջերմ ու հուզառատ էր այդ միջոցառումը։

Գեղեցիկ լուսանկարներ ունենալու ու մոմ վառելու փորձերը նոր շունչ էին հաղորդում այդ հատուկ առիթին։

Արմեն Մարությանն իր հարցազրույցներում հաճախ է խոսում ընտանեկան երջանկության ու ցավալի կորուստների մասին։ Դստեր ողբերգական մա հը, ինչպես նշել է նա, թողել է իր խորը հետքը, բայց ընտանիքի ներկայությունը ուժ է տալիս նրան ապրել ու գնահատել կյանքի գեղեցիկ կողմերը։

Այսօր էլ, գրկելով ու խաղացնելով փոքրիկ Հարությունին՝ իր ծոռնիկին, Արմեն Մարությանը շարունակում է լինել սիրելի պապիկ, ով իր ջերմությամբ լուսավորում է ընտանիքի ամեն օր։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ