🥲Հայտնի է որտեղ և երբ տեղի կունենա սիրված դերասան Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը👇
ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի կյանքից հեռանալը մեծ ցավ առաջացրեց նրա ընտանիքի, ընկերների և հանդիսատեսի համար։

Երեքշաբթի երեկոյան հաստատվեց նրա անժամանակ մա-հվան լուրը։ Սիրված դերասանը 60 տարեկան էր։
Արա Դեղտրիկյանը ամուսնացած էր նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Զույգն ուներ մի դուստր՝ Մանան Դեղտրիկյանը, որը շատ կապված էր հայրիկի հետ։

Մահվանից հետո Կարինե Աճեմյանը ֆեյսբուքում հրապարակեց ամուսնու լուսանկարը՝ կիսվելով իր կորստի ցավով։
Դերասանի դուստրը նույնպես հրապարակում արեց իր ինստագրամյան էջում՝ տեղեկացնելով հայրիկի հոգեհանգստի և հուղարկավորության տեղի, օրվա և ժամի մասին։

Արա Դեղտրիկյանը երկար տարիներ պայքարում էր ծանր հիվանդության՝ քաղցկեղի դեմ։ Վերջին շրջանում նրա ընտանիքը անգամ արյան դոնորներ էր փնտրում՝ փորձելով օգնել նրան հաղթահարել հիվանդությունը։

Նրա մահը մեծ կորուստ է հայ թատերական ու կինոաշխարհի համար։ Դեղտրիկյանի վառ կերպարները մշտապես կմնան հանդիսատեսի սրտերում՝ որպես տաղանդի, նվիրվածության և սիրո խորհրդանիշ։