🤗Անnւշիկ Առաքելյանի դuտեր Տյառնընդառաջն է. ❤️դերաuանուհին կադրեր է հրապարակել👇
Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Տյառնընդառաջը՝ հույզերով ու ուրախությամբ լի տոներից մեկը։ Իհարկե այս տոնը սիրելի է, ոչ միայն նորապսակ զույգերի համար, այլև նրանց հարազատների, որոնք նույնպես ոգևորությամբ սպասում և մասնակցում են դրան։

Այս տարի գեղեցիկ տոնին մասնակցել են նաև հայտնի անձինք, ովքեր իրենց ուրախությունը կիսել են իրենց հետևորդների հետ՝ ստեղծելով միանգամից տոնական ու անմոռաց պահեր։
Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը նույնպես նշում էր Տյառնընդառաջը՝ նրա ընտանիքում ևս տոն էր, քանի որ նրա դուստրը վերջերս է ամուսնացել։
Դերասանուհին կադրեր է հրապարակել այդ գեղեցիկ միջոցառումից, որտեղ երևում է, թե ինչպես է նրա դուստրը , ամուսնու հետ կտրում տոնական տորթը և ջերմ գրկախառնվում։
Անուշիկի հրապարակումները, որոնք լի են ընտանեկան ջերմությամբ, վկայում են, թե որքան կարևոր է այս տոնը նրանց համար։
Հիշեցնենք, որ վերջերս LIFEROOM- հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով իր և դստեր հարաբերությւոններին նշել է․ որ դստեր հանդեպ նա ցուցաբերում է թե՛ մայրական խստություն, թե՛ անսահման նվիրվածություն։
Անուշիկը վստահ է, որ, որքան էլ նրանք հաճախ շփվեն հավասարի կարգավիճակով, վերջնական որոշումները իրենն են ու միշտ ընդունվում են առանց տաձայնությունների։ Դերասանուհու խոսքերով, չնայած իր ուժեղ բնավորությանն ու կամքին, իր միակ թույլ տեղը, դա իր դուստրն է։

Հարցազրույցի ընթացքում Անուշիկը անկեղծորեն խոսել է նաև անձնական կյանքի մասին՝ նշելով, որ ամուսնալուծությունը նրան դժվար չի թվացել։
Նրա համոզմամբ, երբ հարաբերությունները դառնում են անհանդուրժելի, դրանց ավարտը լավագույն լուծումն է։ Այսօր նա ապրում է հանգիստ ու հավասարակշռված կյանքով, հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին։