Պաշտոնավոր անձանցից ահա թե ով է այցելել Սուպեր Սաքոյին հիվանդանոցում

😲 Պաշտոնավոր անձանցից ահա թե ով է այցելել Սուպեր Սաքոյին հիվանդանոցում 👇

Մանրամասներն առաջին մեկնաբանության մեջ 👇

Սուպեր Սաքոյի առողջական վիճակը կայուն է. երգչին սրտի շտապ միջամտություն է կատարվել

Հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն երեկ երեկոյան շտապ տեղափոխվել է Երևան՝ սրտի անոթների ստենտավորման հրատապ միջամտության անհրաժեշտությամբ։

Բժիշկների արագ արձագանքի և ժամանակին տրամադրված բուժօգնության շնորհիվ հաջողվել է խուսափել լուրջ բարդություններից։

Երգչին բուժհաստատությունում այցելել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և երգիչ Սպիտակցի Հայկոն՝ աջակցություն և բարեմաղթանքներ հայտնելու համար։

Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանը մեր հետ զրույցում հաստատել է տեղի ունեցածը՝ վստահեցնելով, որ վիրահատությունն անցել է հաջող, և այս պահին երգիչը գտնվում է բժիշկների հսկողության տակ։

«Շնորհիվ բարձրակարգ մասնագետների և ճիշտ պահին արձագանքելու՝ հնարավոր եղավ խուսափել անդառնալի հետևանքներից։

Այս պահին Սաքոն զգում է իրեն լավ, բայց դեռ գտնվում է հիվանդանոցում։ Մնացած մանրամասները՝ դեռ վաղ է հայտնել»,- ասել է նա։

Նշենք, որ հենց Սուպեր Սաքոն ինքը հիվանդանոցից հրապարակում է արել՝ հաստատելով, որ սրտի ստենտավորման միջամտություն է կատարվել։

Երգչի երկրպագուներն ու ընկերները այժմ անհամբերությամբ սպասում են նրա շուտափույթ ապաքինմանը։

Գնահատականը
( 3 оценки, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ