😍Ինա Խոջամիրյանը հարսանեկան զգեստով լուսանկար է հրապարակել․ Ո՞վ է նրա ընտրյալը👇
Դերասանուհի Ինա Խոջամիրյանը իր դերասանական կարիերային և հայտնիությանը զուգընթաց, հանրությունը սկսեց նաև հետաքրքրություն ցուցաբերել նրա անձնական կյանքի հանդեպ։ Մարդիկ բուռն քննարկմների առարկա են դարձնում, ոչ այնքան նրա գործնական կյանքն ու ստեղծած կերպարները, այլ առօրյա ու անձնական կյանքը։
Այդ խոսակցությունները թեժանում են հատկապես այն ժամանակ, երբ Ինան նկարահանման հրապարակում է հայտնվում երիտասարդ դերասանների հետ։
Այժմ էլ բուռն կերպով քննարկվում է դերասանուհուի և դերասան Արսեն Միքայելյանի հնարավոր սիրավեպը։
Այս վերջին խոսակցություններն էլ բացառություն չեն կազմել։ Ինայի և Արսենի մասին լուրերը սկսեցին շրջանառվել, երբ դերասանուհին նույն բեմում հայտնվեց Արսեն Միքայելյանի հետ՝ «Երկնագույն շան աչքերը» պիեսի շրջանակներում։
Սակայն դրա պատճառներից մեկը նաև այն է, որ նրանք պարբերաբար համատեղ ջերմ լուսանկարներ են հրապարակում։
Այս ամենի ֆոնին Իննան ինստագրամյան իր էջի story բաժնում հարսանեկան զգեստով կադրեր է հրապարակել։ Համացանցի մի շարք օգտատերեր շտապել են ենթադրել, որ դերասանուհին ամուսնացել է կամ պատրաստվում է ամուսնանալ։
Բնականաբար, օգտատերերը իրենց մեկնաբանություններում շտապեցին նաև ենթադրել, որ, հավանաբար, եթե նման բան է սպասվում, ապա դերասանուհու ընտրյալը հաստատ Արսենն է։
Չնայած, այս զույգի հանդեպ աճող հետաքրքրությանը և տարածվող խոսակցություններին, օրեր առաջ «Փոփ Արտ» հաղորդաշարին շրջանակներում, Արսեն Միքայելյանը, պատասխանելով լրագրողի հարցին իր և Խոջամիրյանի հնարավոր սիրավեպի մասին, նշեց, որ չի լսել այդ ասեկոսեները և որ ինքն ու Ինան լավ ընկերներ են։
Իսկ ինչ վերաբերվում է իր անձնական կյանքին, դերասանը նշեց, որ դեռ ազատ է և իր կողքին չկա մեկը, ում հետ ապագայում պատրասվում է ամուսնանալ։