Ճարտարապետին 45 տարի պահանջվեց լքված ցեմենտի գործարանը վերածելու հեքիաթային տան

😲Երիտասարդ ճարտարապետ Ռիկարդո Բոֆիլը սիրահարվեց 1968 թվականին լքված մի ցեմենտի գործարանի։ 🏨Նրան 45 տարի պահանջվեց լքված ցեմենտի գործարանը վերածելու հեքիաթային դղյակի։ 🛠Կապշեք, երբ տեսնեք այն․ Ամբողջական նյութն ու ֆոտոները տեսեք մեկնաբանություններում⬇️⬇️

Երիտասարդ ճարտարապետ Ռիկարդո Բոֆիլը սիրահարվեց 1968 թվականին լքված մի ցեմենտի գործարանի, որը գտնվում էր Սանտ Ժուստ Դեսվերնում, Բարսելոնայի արվարձանում:

Բարսելոնայի արևմտյան արվարձանները անցնելիս, Սանտ Ժուստ Դեսվերնի տեսարանը ներառում էր բետոնե բլոկներ, հսկայական սիլոսներ և ծխող խողովակներ:

Մի ամիս անց, նրանք ծրագրում էին քանդել 31,000 քմ գործարանը, որը դեռ գործում էր։ Ճարտարապետի համար սա իդեալական հնարավորություն էր։

Սկզբում արդյունաբերական համալիրը բաղկացած էր 30 հսկա սիլոսներից, 4 կմ ստորգետնյա թունելներից և բազմաթիվ սենյակներից։

Որպեսզի հսկայական տարածքով այդ շինությունը Ռիկարդոն դարձնի իր երազանքի շինությունը, որը կհամապատասխաներ իր երազանքներին ու պատկերացումներին, անասելի ջանքեր ու ժամանակ էին պահանջում։

Սակայն դա խնդիր չդարձավ հանճարեղ ճարտարապետի համար։

Մոտ երեք տարի քրտնաջան աշխատանքները բերեցին իրենց առաջին պտուղները և շինությունը սկսեց ստանալ այն տեսքը, որի մասին նա երազում էր։

Շինարարակն աշխատանքներին զուգընթաց, երբ շինության որոշ հատվածներ ստացել էին իրենց վերջնական տեսքը, Ռիկարդոն իր ճարտարապետական ընկերությունը տեղափոխեց այնտեղ։

Սակայն լքված գործարանը հիասքանչ դղյակի վերածվեց և իր վերջնական տեսքը ստացավ միայն 45 տարի անց։

Բացահայտեք, թե ինչպես է սեփականությունը վերափոխվել հնացած արդյունաբերական վայրից դեպի կանաչ և հարմար բնակելի տարածք:

Հսկայական շինարարական աշխատանքներից հետո, ճարտարապետը տեղափոխեց իր գործակալությունը՝ Taller de Arquitectura, և որոշեց այնտեղ ապրել՝ սկսած 1974 թվականից:

 

Գնահատականը
( 8 оценок, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ