🤭«Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ Պոնչը շոկի է ենթարկել բոլորին․ 😲Հանդիսատեսը նրան դժվարությամբ է ճանաչել. տեսանյութ⬇️

Դերասան և հումորիստ Տարոն Իսպիրյանը օրերս առիթ ունեցավ ներկայանալ նաև որպես հաղորդավար։ Մրցանակաբաշխության ժամանակ նա հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գործընկերն էր։
«Տարվա երգ» մրցանակաբաշխության ընթացքից Պոնչը հրապարակել է բացառիկ կադրեր, որոնցում մեղմ ասած նրան դժվար է ճանաչելը։ Ներկա գտնվող հանդիսատեսը մի պահ ևս շփոթվել է, մինչև լսել է Պոնչի հարազատ դարձած ձայնը և հասկացել, որ Նեզենի Հովհաննիսյանի կողքին կանգնած հաղորդավարը, դա նա է։
Չնայած նրա երկրպագուներից շատերը, դեռ դժվարանում են ընդունել սիրված դերասանին իր նոր տեսքով և կարծում, որ նա այս փոփոխություններին գնացել է կնոջ՝ Տոմայի, հորդորով, սակայն Պոնչը վերջերս տրված հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրեն այսպես շատ հարմար ու լավ է զգում։

Հավելենք նաև, որ Պոնչը մրցանակաբաշխության կադրերին կից՝ սթորի բաժնում, հրապարակել էր նաև կադրեր, որտեղ ստեղծագործական կազմով ավտոբուսի մեջ շնորհավորում են Վահե Զիրոյանի ծնունդը։ «Ծնունդդ շնորհավոր, մեր բարի ու տաղանդավոր Զիրոյան»,-հրապարակմանը կից նշել էր նա։
Հիշեցնենք, որ Դերասան Վահե Զիրոյանը օրեր առաջ նշում էր իր 34- ամյակը։ Չնայած պոնչի հրապարակած ուրախ կադրերին, շատերը պնդում են, որ Զիրոյանի կյանքում հիմա բարդ շրջան է, ենթադրելով, որ նա և սիրելին բաժանվել են։ Նման խոսակցությունների առիթ է հանդիսացել այն, որ զույգը սոցիալական հարթակներից ջնջել է համատեղ արված հրապարակումները։