1․5 տարվա մեջ տղայիս մեկ անգամ եմ տեսել․ Նազիկ Ավդալյանի անկեղծ խոստովանությունը

🥹1․5 տարվա մեջ տղայիս մեկ անգամ եմ տեսել․😲 Նազիկ Ավդալյանի անկեղծ խոստովանությունը։ Ահա թե ինչն էր նրա և որդու բաժանման պատճառը👇

Օրերս Աշոտ Ղազարյանի հյուրն էր Նազիկ Ավդալյանը։

Զրույցի ընթացքում Նազիկը անդրադարձավ իր որդուն.

«Տարբեր մարզաձևերով է զբաղվել՝ ներառյալ առանց կանոնների մարտեր և ըմբշամարտ։ Ներկայումս նա մարմնամարզությամբ է տարվել, ինչը շատ է սիրում»։

Ինչ վերաբերում է մայրիկի կողմից ընտրված ուղուն՝ «ծանրամարտին», տղան այն համարում է «աղջկական մարզաձև» և երբեք ցանկություն չի հայտնել զբաղվել դրանով։

Նազիկ Ավդալյանը ափսոսանքով հիշեց այն դրվագը, երբ շուրջ մեկ ու կես տարի որդուն չէր տեսել.

«Երկրորդ անգամ մարզաշխարհ վերադարձա, երբ տղաս ընդամենը 1 տարեկան էր։ Նա 3 տարեկան էր, երբ ես դադարեցի զբաղվել սպորտով։ Այդ մեկուկես տարվա ընթացքում ես որդուս հանդիպել եմ հազիվ մեկ կամ երկու ամիս։

Դա ինձ համար ամենամեծ խթանն էր, որպեսզի չնկատեմ որևէ ցավ կամ առողջական խոչընդոտ։ Պետք է մարզվեի և չկորցնեի այն ժամանակը, որը ստիպված էի անցկացրել առանց տղայիս կողքին լինելու»։

Չէ՞ր վախենում Նազիկը ավտովթարից հետո դեռևս ապաքինման փուլում կրկին վերադառնալ մարզասրահ.

«Սկզբնական շրջանում, այո, վախեր ունեի։ Երբ առաջին անգամ պիտի վիրահատվեի, Իսրայելից, Գերմանիայից մինչև տարբեր երկրներ ուղարկել էին իմ MRT նկարները։ Բոլորը միաձայն ասում էին, որ անհնար կլինի կրկին մարզվել։

Նրանք հիշեցնում էին, թե ինչ մեծ դժվարությամբ ինձ կարողացել են դուրս բերել հաշմանդամի սայլակից։ Մի քանի ամիս չէի կարողանում քայլել, քանի որ գոտկային շրջանս չէր զգում։ Հիմա էլ ամբողջովին չի վերականգնվել։

 

Բայց մի բանում վստահ եմ՝ մեր միտքը հզոր ուժ է, և մարմինը կարող է ենթարկվել մտքին։ Մտքի ուժի շնորհիվ մենք անհավանական բաներ կարող ենք անել։ Հիվանդասենյակում անկողնում պառկած էի, երբ ասացին, որ հյուր ունեմ։

Մոտս բերեցին Յուրի Վարդանյանին։ Նա իր աչքերը լիքն արեց և ասաց․ «Բալես, ի՞նչ վիճակում ես հայտնվել»։ Հիշում եմ՝ մոտ երկու ժամ երկուսս էլ առանց շարժվելու զրուցում էինք՝ տարբեր թեմաներից։ Նույնիսկ մեր վթարների մասին էինք կատակներ անում»։

Գնահատականը
( 4 оценки, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ