Ռիչարդ Գիրը հուզիչ լուր է հաղորդել և հայտնել որ վաճառում է իր տունը 

😲Ռիչարդ Գիրը հուզիչ լուր է հաղորդել և հայտնել, որ վաճառում է իր տունը👇

❗️Տունը, որտեղ դերասանն իր ընտանիքի հետ ապրել է 2 տարի վաճառքի է հանվել 11 մլն․ դոլարով։ Միայն տեսեք,  թե ինչպիսին է այն👇

Ռիչարդ Գիրն իր Կոնեկտիկուտի սեփականությունը վաճառում է 10.75 միլիոն դոլարով՝ հայտնելով, որ պատրաստվում է տեղափոխվել Իսպանիա։

Պատմում են, որ հայտնի դերասանը 2022 թվականին այդ տունը գնեց 10.8 միլիոն դոլարով՝ 50,000 դոլար ավելի բարձր գնով, քան այն վաճառում է։

Գիրը ապրել է այդ տանը իր կնոջ՝ Ալեխանդրա Սիլվայի հետ երկու տարի, եւ նույնիսկ նախատեսել էր այն վերածել ֆերմայի։ 1938 թվականին կառուցված տան մեջ կա վեց ննջասենյակ, 11 լոգարան,  լողավազան, բազմաթիվ այգիներ եւ երեք ննջասենյականոց հյուրատուն։

Լրատվամիջոցները նաեւ նշում են, որ առանձնատունը զբաղեցնում է 32 ակր տարածք և ունի բազմաթիվ «պատմական մանրամասներ»։

Այդուհանդերձ, Գիրը վերջերս խոսել է իր արտերկրում ապրելու ցանկության մասին։

Գիրը եւ Սիլվան ԱՄՆ-ում են ապրել իրենց 2018 թվականին կայացած ամուսնությունից հետո, սակայն 2024 թվականի ապրիլին Vanity Fair Spain-ին տված հարցազրույցում նա նշել է, որ պատրաստվում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր կնոջ հայրենիք Իսպանիայում, որպեսզի մոտ լինի նրա ընտանիքին։

Նա նշել է, որ դա մեծ հնարավորություն է Ալեխանդրայի համար՝ լինել իր ընտանիքի, ընկերների եւ մշակույթի կողքին։

Գիրը հավելել է, որ Մադրիդը նրանց համար «մեծ արկած» կլինի՝ իր, Սիլվայի ու նրանց երկու երեխաների՝ Ալեքսանդրի (5 տարեկան) եւ Ջեյմսի (4 տարեկան), իսկ նրա 24-ամյա որդին, Հոմերը, կմնա ԱՄՆ-ում։

Նա նաև նշել է, որ ևս մեկ տտուն ունի  «Նյու Յորքի հարակից գյուղում»՝ այդնես որ կշարունակի իր ներկայությունը  նաև ԱՄՆ-ում։

Գնահատականը
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ