Նարե Գևորգյանը հանկարծակի սայթաքել և ընկնել է բեմի վրա

Տեսանյութ․ 😱Նարե Գևորգյանը հանկարծակի սայթաքել և ընկնել է բեմի վրա։ 😲Շատերը գուցե ցանկանային թաքցնել կատարվածը, սակայն Նարեն հումորով ներկայացրել է այդ ամենը ինստագրամյան իր էջում՝ կիսվելով տեսանյութով։ 🥰«Այն, ինչ տեսավ 11.000 հանդիսատես,և չտեսաք դուք։ Թաքցնելն անիմաստ է»👇

Նարե Գևորգյանը շարունակում է մնալ իր հետևորդների ուշադրության կենտրոնում ոչ միայն իր երաժշտական տաղանդի, այլև անկեղծ ու պարզ պահվածքի շնորհիվ։

Սոցցանցերում ակտիվ երգչուհին այս անգամ ևս չզարմացրեց՝ կիսվելով իր կյանքի մի յուրօրինակ դրվագով։

Վերջերս «Տաշի շոուի»-ի ելույթի ժամանակ Նարեն հայտնվել է անսպասելի իրավիճակում՝ հանկարծակի սայթաքելով և ընկնելով բեմի վրա։ Այն, ինչ շատերն գուցե ցանկանային թաքցնել, Նարեն հումորով ներկայացրել է ինստագրամյան իր էջում՝ կիսվելով կադրերով։

«Այն, ինչ տեսավ 11.000 հանդիսատես,և չտեսաք դուք։ Թաքցնելն անիմաստ է»,- գրել էր նա տեսանյութի կողքին։

Նարեի անկեղծությունը արժանացավ ջերմ արձագանքների։ Հետևորդներից մեկը հումորով գրել էր․ «Համ շատ սիրուն ընկաք, համ շատ սիրուն բարձրացաք»։ Մյուսները կատարվածը կապել էին երկար զգեստի հետ՝ նկատելով, որ նման զգեստները կարող են անհարմար լինել բեմում։

Հետաքրքրական է, որ որոշ մեկնաբանություններում նշվում էր, թե Նարեի հետ նման դեպքերը հազվադեպ չեն։ «Նաաաաար, էլի՞»,- գրել էր հետևորդներից մեկը՝ կարծես ընդգծելով, որ երգչուհու բեմական կուռիոզները արդեն յուրօրինակ այցեքարտ են դարձել։

Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ Նարեն ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել և ամեն ինչ ընդունել է իր բնորոշ լավատեսությամբ։ Նրա անկեղծությունն ու հումորով մոտեցումը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչու է նա շարունակում մնալ սիրված ու պահանջված իր լսարանի կողմից։

Գնահատականը
( 12 оценок, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ