Մագա Հարnւթյունյանը`ամուuնու դuտեր հետ չշփվելnւ մաuին

😲🥹Անկախ ամեն ինչից`եu իրան uիրում եմ, ինքն իմ Սnւրենի ձագnւկնա…🧐 Մագա Հարnւթյունյանը`ամուuնու դuտեր հետ չշփվելnւ մաuին👇

Դերասանուհի Մագա Հարությունյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակում պատմել է իր մասնագիտական ընտրության, կյանքի դժվարությունների և անձնական երջանկության մասին:

Նա հիշել է, որ դեռ հինգ տարեկանում տատիկի հետ թատրոն գնալը դարձավ վճռորոշ պահ իր ապագա մասնագիտության հարցում:

«Ներկայացման ժամանակ դերասանը մա հացավ բեմի վրա, իսկ տատիկս ինձ հանգստացնելու համար ասաց, որ դերասանները չեն մահանում: Այդ պահին ինձ թվաց, թե նրանք անմահ են, և այդ մտքից սկսվեց իմ հետաքրքրությունը թատրոնի ու դերասանական արվեստի հանդեպ»,- պատմում է նա:

Մինչև մասնագիտական ոլորտ մուտք գործելը Մագան աշխատել է տարբեր բնագավառներում՝ սկսած սուրճի վաճառքից մինչև թռուցիկների բաժանում: Նա նույնիսկ զորամասի ճաշարանում օգնել է իր տատիկին:

«Իմ առաջին աշխատավարձը 300 դրամ էր, որը հազիվ էր բավականացնում ինչ-որ անհրաժեշտ բաների համար: Օրեր էին լինում, երբ ավտոբուսից ուշանում էինք, և կուտակված գումարը ստիպված էինք լինում ծախսել տաքսու վրա»,- հիշում է դերասանուհին:

2022 թվականին Մագան հանդիպում է հաղորդավար Սուրեն Փահլաևանյանին, որի հետ ամուսնանում է: Նրանց միությունը քննարկումների առիթ դարձավ, քանի որ Սուրենի նախկին ամուսնությունը դեռևս հասարակական հետաքրքրության կենտրոնում էր:

Սակայն դերասանուհին նշում է, որ դա որևէ կապ չունի իր հետ: «Անկախ ամեն ինչից՝ ես սիրում եմ Սուրենին, և նա իմ ամենաթանկ մարդն է»,- անկեղծանում է Մագան:

Չնայած իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Սուրեն Փահլաևանյանն անձամբ հերքել է, որ Մագան որևէ առնչություն ունի իր նախկին հարաբերությունների ավարտի հետ: «Երբ ես բաժանվել եմ, Մագային նույնիսկ չէի ճանաչում»,- ասել է նա:

Մագա Հարությունյանը հավատում է, որ մարդիկ պետք է ներողամիտ լինեն իրար նկատմամբ, հատկապես եթե խոսքը բարեկամության կամ հարազատների մասին է: Այսօր նա երազում է մայրանալու մասին՝ նշելով, որ իր ընտանիքն ամենակարևոր արժեքն է իր կյանքում:

Ամբողջական հաղորդաշարը՝ ստորև․

 

Գնահատականը
( 5 оценок, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ