🥲Ինչը uտիպեց Լիլիթ Կարապետյանին արտաuվել եթերnւմ. 😯անչափ հnւզիչ վիդեn👇
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը հայտնվել էր «Իմունիտետ» հաղորդման տաղավարում, որտեղ անկեղծ զրույց ունեցավ իր կարիերայի, դժվարությունների և անձնական կյանքի մասին։

Խոսելով բեմական գործունեության մասին՝ Լիլիթը նշեց, որ ստիպված է եղել անցնել ակումբային երգեցողության, քանի որ մեծ բեմերից ու հեռուստատեսային նախագծերից հեռացել է ոչ իր կամքով։
«Երբ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, այլընտրանք չի մնում։ 2000 թվականից արդեն երկու տասնամյակ է, ինչ ակումբային կյանքով եմ զբաղվում»,– ասաց նա։
Լիլիթ Կարապետյանը նաև անդրադարձավ իր կյանքի ամենանշանակալի ու դժվարին փուլերից մեկին։ Նա հպարտությամբ հիշեց, որ եղել է Սպարապետի սերը, սակայն նրա մա հից հետո ստիպված է եղել երկար ժամանակ հեռու մնալ բեմից։
«Այդ ընթացքում ես կորցրի թանկարժեք տարիներ։ Սակայն եթե նորից ծնվեի, նույն ճանապարհը կանցնեի։ Իմ կարիերայի դադարի միակ պատճառն էլ դա չէր։

Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը սկսել էին «Արձագանք» ստուդիայից, բախվեցին սահմանափակումների, ինչի հետևանքով ես էլ կորցրի Հանրային հեռուստաընկերություն մուտք գործելու հնարավորությունը»,– պատմեց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է եկել մայրանալու որոշմանը՝ երգչուհին պատասխանեց, որ կյանքում ունեցած կորուստները մեծ ազդեցություն են ունեցել իր վրա։
«Մայրս հեռացավ, երբ ընդամենը 9 տարեկան էի։ 24 տարեկանում ևս երկու ծանր կորուստ ունեցա։ Սակայն յուրաքանչյուր կնոջ համար մայրությունը բնական կոչում է։ Ինձ մոտ այդ ցանկությունն առաջացավ հատկապես այն ժամանակ, երբ եղբայրս մեզանից հեռացավ»,– ասաց նա։
Լիլիթը պատմեց նաև իր երազի մասին, որը նրա համար դարձել էր նշանային։
«Միշտ վստահ եմ եղել, որ տղա պիտի ունենամ ու նրան անվանեմ Կարեն Կարապետյան։ Ես շատ զգայուն եմ երազների հանդեպ, և եղբայրս ինձ հուշել էր, որ ինչ-որ բան այն չէ։ Այդ երազը ինձ համար շատ խորհրդանշական էր»,– ամփոփեց նա։
ամբողջական հարցազրույցը՝ ստորև․