Բացառիկ կադրեր․🥰 Լևոն Մկրտչյանն ու սիրելին նոր սիրառատ հրապարակում են արել👇

Վերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել «Վերջին զանգը» հեռուստասերիալում աչքի ընկած երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանի անձնական կյանքը։ Վերջերս պարզ դարձավ, որ նա արդեն ամուսնացել է, ինչը զարմացրեց շատերին։
Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լևոնը և նրա ընտրյալը՝ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը, ամուսնացել են դեռևս անցած տարի։
Նրանք մի քանի տարի շարունակ զույգ են եղել, սակայն մինչ այժմ նախընտրել են անձնական կյանքը հեռու պահել հանրային ուշադրությունից։ Ամուսնության փաստի հրապարակումից հետո երկուսն էլ սկսել են ավելի հաճախ կիսվել համատեղ լուսանկարներով ու տեսանյութերով։

Օրերս Էվելինան իր ինստագրամյան էջի story բաժնում հրապարակել էր նոր լուսանկար, որտեղ Լևոնի հետ մեքենայի մեջ էր։ Կադրին կից նա գրել էր․ «Երբ ես նստած եմ հետևում։ Սեր»։ Այս հրապարակումն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց նրանց հարաբերությունների շուրջ։
Նշենք, որ վերջերս համացանցում տարածվել էին կադրեր, որտեղ Լևոնը սիրելիին ամուսնության առաջարկություն է անում։ Սակայն հետագայում պարզ դարձավ, որ դրանք արխիվային նյութեր էին, քանի որ զույգը վաղուց է օրինականացրել իր հարաբերությունները։