😲Խաղատներում մեծ պարտություններ եմ ունեցել․ Կարեն Ասլանյանն անկեղծացել է խաղատներ գնալու և անցյալում գործար սխալների մասին👇
Վերջին օրերին համացանցը ողողված էր Կարեն Ասլանյանի և Աննայի ամուսնության մասին նորություններով։ Liveroom-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Կարեն Ասլանյանը անկեղծացել է ոչ միայն սիրո մասին, այլև կյանքի բարդ ու սխալ արած քայլերի։

Նրա խոսքերով սերն իրեն բուժել է և Աննան այն աղջիկն է, ում ինքը տեսել և մտածել է, որ հենց նա պետք է դառնա իր կյանքի ուղեկիցը։
<<Ես միշտ կարիք եմ զգացել , որ ինձ հասկացող մեկը լինի կողքիս ու միշտ մենակություն եմ զգացել, սակայն Աննայի հետ ամեն բան փոխվել է՝ նա ինձ փոխել է և նրա կողքին ես ուզում եմ ավելի լավը դառնալ, քանի որ նա դրան արժանի է>>։
Դերասանի խեսքով իրենք միավորվել են Աստծո կամոք։ Զույգն իրենց ամուսնությունը գրանցել է դեռևս դեկտեմբերին, իսկ հունվարի 4-ին, Կիպրոսում, տեղի ունեցավ նրանց պսակադրության արարողությունը, իսկ արդեն հունվարի 9-ին հարսանեկան խնջույք տեղի ունեցավ նաև Հայաստանում։
Աննան ամբողջ կյանքում ապրել է Նիդերլանդներում, բայց ամուսնությունից հետո տեղափոխվել է Հայաստան։

Կարենի խոսքով իրենցից ինքը զանգակն է, իսկ Աննան բամբակը և նրա հանգստության շնորհիվ է, որ իրենք հանգիստ ու հանդարտ են ապրում։
Ըստ դերասանի, իր կյանքը փոխվել է ի շնորհիվ աստվածաշնչի ու Առաքելական եկեղեցու հետևորդ լինելուց, քանի որ մինչ այդ ինքը կործանարար կյանքով է ապրել՝ փողոցային կյանք, խաղատներ, երեկույթներ և այլն։

<<Ես մեծ պարտություններ եմ ունեցել և կարծել եմ, երբ ուզենամ կդադարեմ խաղալ, բայց նորից վերադարձել եմ նույնին>>։
Երգիչն այժմ հորդորում է, բոլորին ուժեղացնել իրենց կամքը և հեռու մնալ խաղադրույքներից ու խաղատներից։
Ամբողջական տեսանյութը ստորև․