😲Ահա թե որ աշխարհահռչակ երգչուհին է ելույթ ունեցել Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքին բացի հայ սիրված արտիստներից 😲👇
Երեկ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի ունեցավ շքեղ ու հիասքանչ հարսանեկան արարողություն։

Ամուսնության օրհնությունը ստացան Vivaro ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի եղբորորդին՝ Ռոման Բադալյանը, և նրա սիրելին՝ Մարինան։
Միջոցառումը աչքի էր ընկնում ոչ միայն իր կազմակերպչական բարձր մակարդակով, այլ նաև հնչեղ հյուրերի ու հիանալի կատարումներով։
Հարսանյաց հանդիսությունը վարում էին հանրաճանաչ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը և շքեղ Նազենի Հովհաննիսյանը։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսի առջև ելույթ ունեցան հայ մշակույթի մի շարք սիրված արտիստներ։
Բեմ բարձրացան Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամ MP3-ը, Արամենը և նաև սիրելի երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ նվիրելով ներկաներին անմոռանալի երաժշտական պահեր։

Իսկ երեկոյի գլխավոր զարդն ու անակնկալը դարձավ աշխարհահռչակ երգչուհի Նիկոլ Շերզինգերի արտահայտիչ և ազդեցիկ ելույթը, որը ևս մեկ անգամ բարձրացրեց միջոցառման շուքը։
Այս հարսանեկան հանդիսությունն անշուշտ կմնա հիշողություններում՝ որպես տարվա ամենահիասքանչ և երաժշտությամբ հարուստ իրադարձություններից մեկը։