😊Գոհար Ավետիսյանը կրկին Երևանում է․ ահա թե ինչպես է նա իր հետևորդներին ներկայացրել հայրենիքը․ 🧐 Տեսանյութն առաջին մեկնաբանության մեջ 👇
Հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով արդեն երկար տարիներ ապրում է Ռուսաստանում, շարունակում է ակտիվ և բաց լինել իր հետևորդների հետ։

Նրա ինստագրամյան էջը՝ 12 միլիոնից ավելի բաժանորդով, դարձել է հարթակ, որտեղ նա պարբերաբար կիսվում է իր առօրյա պահերով, գեղեցիկ նվերներով, մասնագիտական հաջողություններով ու զգացմունքներով։
View this post on Instagram
Վերջին հրապարակումներով պարզ է դառնում, որ Գոհարը կրկին Հայաստան է ժամանել։ Նա իր միկրոբլոգում տեղադրել է մի շարք լուսանկարներ՝ արված Երևանի փողոցներում։
Լուսանկարներին կցել է հանրահայտ «Երևանի սիրուն աղջիկ» երգը՝ ակնարկելով, որ զբոսնելու ընթացքում հաճոյախոսություններ է ստացել իր արտաքին տեսքի համար։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ Գոհարը մշտապես անկեղծ է իր հետևորդների հետ։ Նա չի վախենում ցուցադրել իր իրական կյանքը՝ թե՛ դժվար պահերը, թե՛ հաջողությունները։ Այս այցն էլ բացառություն չէ․ նա շարունակում է կիսվել իր տպավորություններով Երևանից։
Նշենք նաև, որ մի քանի շաբաթ առաջ, երբ նա կրկին Հայաստանում էր, նրա համար հաճելի անակնկալ էին պատրաստել, որի տեսանյութը լայն տարածում էր գտել համացանցում։