😲Ոչ պապայիu եմ տեuել, nչ պապիկիu․ 🥹 3 ամuական եմ եղել, երբ նրան uպանել են․ Եվա Զnհրաբյան👇
Ամալյա Հովհաննիuյանի «LIFEROOM» հաղnրդաշարի հյուրն էր Եվա Զnհրաբյանը։ Մենք հետևեցինք զրույցին և առանձնացրեցինք հետաքրքիր դրվագները։

Եվան, ինչպես գիտենք, պատրաստվում է մայրանալ և ամուսնուն դուստր կպարգևի։ Նա մայրանալու որոշումը ընդունել է ամուսնությունից հետո, տարիներ անց։
«Միշտ իմ ներսում եղել է այն փաստը, որ դեռ պատրաստ չեմ մայրանալու, բայց հիմա հասկանում եմ, որ դա այնպիսի զգացողություն է, երբեք էլ պատրաստ չես լինում»,- նշել է նա։ «Դա պատրաստի և չպատրաստի հարց չէ, դա հոգեվիճակ չէ, ընթացք է, որը գեղեցիկ էտապով պետք է գա քո կյանք»։

Օրեր առաջ հոլովակի միջոցով Եվան բաց փորիկով կիսվեց իր նորության մասին, ինչը հայկական իրականության համար համարձակ քայլ էր։ Նրա խոսքերն ու մտքերը առաջացրեցին բազմազան քննարկումներ։
«Կենտրոնացումս սևեռել եմ լավի կողմ, իսկ բացասականին փորձեցի ուշադրություն չդարձնել։ Տեսնում եմ, թե որքան վատ ու լավ բաներ են գրում, ընտրում եմ լավը և լավն եմ կարդում, որովհետև այդ լավ էմոցիան փոխանցվում է նաև նրան»,- հավելեց Եվան։
Նա նաև խոսեց այն մասին, թե որքան տհաճ է կարդալ, երբ մարդիկ վիրավորում են հղի կնոջը՝ շեշտելով, որ նման պահվածքը շոկային է։ «Ես չեմ կարող հասկանալ նրանց հոգեբանությունը»,- ասաց նա։

Ի դեպ, Եվան չի հասցրել տեսնել իր հայրիկին, քանի որ նա 3-4 ամսական էր, երբ նրան սպ-անել են։ Հարցը, թե հայրն ու պապիկը կապ են ունեցել քրեական աշխարհի հետ, և արդյոք դա խանգարել է նրա կյանքին, դերասանուհին պատասխանեց․
«Երևի թե չէ, որովհետև այդպիսի մարդիկ տանը այլ կերպ են հանդես գալիս։ Ոչ պապայիս եմ տեսել, ոչ պապիկիս, բայց այս աշխարհի և նրանց գործունեության մասին ծանոթ եմ դրսից»,- եզրափակեց Եվան։
Ամբողջական հարցազրույցը ստորև․