Գժվnւմ եմ, nր Հարnւթը զգnւմ ա` երբ ա պետք nւրախացնել. Արուu Տիգրանյանը ցnւյց է տվել ամուuնու անակնկալը

😍Գժվnւմ եմ, nր Հարnւթը զգnւմ ա` երբ ա պետք nւրախացնել. Արուu Տիգրանյանը ցnւյց է տվել ամուuնու անակնկալը😮👇

Լրագրող Արուս Տիգրանյանը շարունակում է ակտիվորեն կիսվել իր առօրյայով ինստագրամյան էջում։ Առաջնեկի ծննդից հետո նրա կյանքում առաջնահերթությունները փոխվել են. հեռուստանախագծերին մասնակցելու փոխարեն նա ավելի շատ ժամանակ է տրամադրում ընտանիքին և բլոգերությանը։

Իր հրապարակումներում Արուսը հաճախ խոսում է մայրության դժվարությունների, հասարակական արդիական թեմաների և անձնական փորձառությունների մասին։

Ի տարբերություն շատ մայրիկների, ովքեր փորձում են ներկայացնել միայն մայրության գեղեցիկ կողմը, Արուսը չի խուսափում կիսվել նաև բարդ պահերով։ Նա անկեղծորեն խոսում է ծննդաբերությունից հետո ունեցած հոգեբանական դժվարությունների, հոգնածության ու դեպրեսիայի մասին՝ փորձելով այս թեմաներից տաբու չստեղծել։

Վերջերս նա հրապարակում էր արել, որտեղ պատմում էր, որ բավական սպառված ու հոգնած է զգում իրեն։ Սակայն նրա ամուսինը՝ Հարութը, հոգատար ժեստով փորձել էր ուրախացնել նրան՝ նվիրելով գեղեցիկ ծաղիկներ։ Արուսը կիսվել էր այդ հաճելի պահով՝ գրելով.

«Վայ, էնքան հոգնած ու թույլ էի, բայց այս չքնաղ ծաղիկները պարզապես վերականգնեցին ինձ։ Գժվում եմ, որ Հարութը զգում ա, երբա պետք ուրախացնել»։

Այսպիսի անկեղծ հրապարակումները կրկին անգամ ապացուցում են, որ նույնիսկ հանրային դեմքերն ունեն իրենց խոցելի ու դժվար պահերը, սակայն սիրող ու հոգատար միջավայրը կարող է մեծ ազդեցություն ունենալ տրամադրության և ինքնազգացողության վրա։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ