Նշենք, որ դերաuանուհին հայտնի դարձավ հեռուuտադիտողներին՝ «Կարմիր բլnւր» հեռուuտասերիալից, nրտեղ նա մարմնավnրել էր Սոuեի կերպարը: Դերաuանուհին ամուuնացել է 2020 թվականին, uեպտեմբեր ամuին։

Օրերս Ամալյա Հավհաննիսյանի հյուրն էր դերասանուհի Տիրուհի Հակոբյանը։ Դերասանուհին նշեց, որ ինքն ավելի շատ նախընտրում է, երբ իրեն անմիջական Տիրուկ են անվանում, քան Տիրուհի։
Խոսելով իր անվան առանձնահատկություններից, նա նշում է, որ որևէ խնդիր երբեք չի ունեցել անվան հետ կապված և միշտ էլ սիրել է իր անունը, ուղղակի, երբ իրեն Տիրուհի են անվանում իրեն ավելի պաշտոնական է զգում։

29-ամյա դերասանուհին նշում է, որ տարիների ընթացքում իր մեջ փորձում է պահպանել իր ես-ի փոքրիկ աղջնակին, բայց նաև զգում է, որ մեծացել է, հատկապես, իր բալիկի ծնունդից հետո։
Տիրուկին նայելիս, ոչ ոք արտաքնապես չի էլ կարող պատկերացնել, որ նա արդեն մայրիկ է և դաստիարակում է իր աղջնակին։ Մայրությունից խոսելիս նա նշում է, որ հաճախ է ինքն իրեն հիշեցնում այդ մասին։ Մայրության մեջ, ըստ նրա ամենաբարդն իր համար շուտ արթնանալն է։

Տիրուկը նշում է, որ երեխայի խնամքի հարցում նրան առաջին իսկ օրվանից շատ է օգնել ամուսինը և նրանք հավասարապես՝ մեկը մյուսին օգնելով, զբաղվել են երեխայի խնամքով։
Խոսելով գործի ու մայրության համադրության մասին, դերասանուհին նշում է, որ շատ է կարոտում բալիկին, բայց նաև երբեք մեղավորության զգացողություն չի ունեցել, քանի որ գիտակցել է, որ դա իրեն և բալիկին պետք է։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև․