😵💫Աննայի ծնողները դեմ էին, 17 տարեկան էր, երբ փախցրի. Արման Հովհաննիսյան👇
Հայտնի երգիչ Արման Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «Alpha News»-ին, որի ընթացքում անկեղծորեն պատմել է իր և կնոջ՝ Աննայի հանդիպման, սիրո պատմության և նրանց հարաբերությունների մասին։
«Միսս աշակերտուհի» մրցույթից մինչև ամուսնություն
Երգիչը հիշել է, որ առաջին անգամ Աննային հանդիպել է «Միսս աշակերտուհի» մրցույթում, որտեղ նա ժյուրիի կազմում էր։

«Աննան ևս մասնակցում էր մրցույթին։ Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, ես՝ 21։ Առաջին հայացքից ինձ դուր եկավ նրա գեղեցկությունը, բայց երբ շփվեցինք, ավելի կարևոր բաներ հայտնաբերեցի՝ նրա բնավորությունը, մտածելակերպը», – պատմել է նա։
Սակայն նրանց հարաբերություններին Աննայի ծնողները սկզբում դեմ էին։
«Երբ 17 տարեկան էր, ծնողները համաձայն չէին մեր շփմանը։ Երևի մտածում էին՝ երգիչ եմ, ուշ ժամերին եմ տուն վերադառնում, ու իրենց աղջկան նման տղա պետք չէ», – պատմել է Հովհաննիսյանը։

Չնայած այդ խոչընդոտներին՝ նա վճռական քայլ արեց։
«Իմ ծննդյան օրը ինքս ինձ նվեր արեցի ու նրան փախցրի», – անկեղծացել է երգիչը։
Որոշ ժամանակ անց Աննայի ծնողները հաշտվեցին այս որոշման հետ, և զույգը կազմակերպեց ավանդական հայկական հարսանիք։
Հովհաննիսյանը նշեց, որ տարիներ անց նրա համոզմունքը միայն ամրապնդվել է․
«Աննան իմ լավագույն ընկերը, իմ ամենաթանկ մարդն է։ Աստծուն շնորհակալ եմ, որ կողքիս հենց նա է։ Եթե հարցնեք՝ որն է իմ հաջողության գաղտնիքը, ես առանց երկմտելու կասեմ՝ կինս», – եզրափակել է նա։