«5 տարի է շփnւմը դադարել… 😵💫 էն ընկերnւթյունը, որ եղել ա ժամանակին՝ չկա».😮 Անդրանիկ Հարnւթյունյանը` Ռաֆայել Երանnսյանի մասին . Տեսանյութ👇
Դերասան Անդրանիկ Հարությունյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր, որտեղ պատմեց իր մասնագիտական ուղու մասին, որը հետաքրքիր փորձություններով լի է եղել։
Դերասան դառնալու առաջին լուրջ քայլերը նա կատարել է բանակից վերադառնալուց հետո։ Չնայած մեծ ցանկությանը՝ Անդրանիկին չհաջողվեց մասնագիտական կրթություն ստանալ, թեև մի քանի փորձեր եղել էին։
Սակայն այդ հանգամանքը նրան չխանգարեց՝ մուտք գործելու թատրոն և հետագայում նաև հեռուստատեսություն։
«Երկու քննություն հաջողությամբ հանձնեցի, 19 բալ ստացա, բայց երրորդի ժամանակ անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ։ Սոս Սարգսյանը, որը ներկա էր քննությանը, մերժեց իմ ընդունելությունը։

Պատճառն այն էր, որ մինչ այդ թատերական ինստիտուտում վեճի էի մասնակցել, ինչը նա չընդունեց։ Նա ասաց՝ «Անդրանիկ ջան, քեզ չեմ ընդունելու, դու հանցագործ ես, դերասան չես դառնալու»»։
Տարիներ անց, երբ արդեն որպես դերասան ելույթ էր ունենում Կամերային թատրոնում, Սոս Սարգսյանը տեսնելով նրա խաղը, մոտեցել, գրկել և ասել էր. «Ես սխալվել եմ, պետք է ընդունեի քեզ»։

Կամերային թատրոնում ձևավորվեց նաև նրա համագործակցությունը Ռաֆայել Երանոսյանի հետ։ Նրանք ավելի քան տասը տարի միասին ստեղծեցին հումորային դուետ, որը լայն ճանաչում գտավ։ Սակայն ժամանակի ընթացքում որոշեցին շարունակել իրենց ճանապարհը առանձին։
«Վերջին հինգ տարիների ընթացքում մեր շփումը գործնական առումով դադարել է։ Յուրաքանչյուրս իր ուղին է ընտրել, և հազվադեպ ենք հանդիպում։ Չնայած գործընկերային կապ այլևս չկա, հանդիպելիս ջերմ հարաբերություններ են մնում»։